Գյումրիում ցուցարարները կենտրոնական փողոցներով երթեւեկելով եւ ՀՀԿ-ի հեռացումը պահանջելով, բաժանվեցին չորս մասի՝ փակելով ճանապարհները, կաթվածահար անելով երթեւեկությունը: Նրանք նստած են փողոցներում, նրանց թիվը գնալով ավելանում է, ցուցարարներին են միացել ոչ միայն Շիրակի մարզի գյուղերի բնակչությունը, այլ Ջավախքից եկած մեր հայրենակիցները:
Ցուցարարների մեջ են Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի բժիշկները, որոնց կառույցի գլխին սեւ-մութ ամպեր են կախված. ցանկություն կա այս պոլիկլինիկան փակելու:
Ցուցարարներին միացած նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դիմելով քաղաքացիներին, ասում է՝«Սովից կմեռնիս, ինչու չես գա միանաս»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ