ՀՀԿ-ական հակաժողովրդական, կոռումպացված համակարգը անցել է ակտիվ դիմադրության` փորձելով ամեն գնով պահպանել իր իշխանությունը:
Սերժ Սարգսյանի հրաժարականն առ ոչինչ է, եթե ամբողջությամբ չի ապամոնտաժվում այս համակարգը: Կարեն Կարապետյանի վարչապետ վերընտրվելը կնշանակի ԱԺ արտահերթ ընտրություններ` ՀՀԿ հովանու ներքո, որն օգտագործելով ադմինիստրատիվ և ֆինանսական ողջ գործիքակազմը` կգրանցի ՀՀԿ-ի հերթական հաղթանակը` պահպանելով Հայաստանը թալանող և ամայացնող վարչակազմը, արդյունքում կպահպանվի նաև Սերժ Սարգսյանի ստվերային կառավարումը:
Կոչ եմ անում մեր կուսակիցներին և համակիրներին շարունակել ամբողջական աջակցություն ցուցաբերել շարժմանն ու Նիկոլ Փաշինյանին` տրամաբանական ավարտին հասցնելու թավշյա համաժողովրդական հեղափոխության հաղթանակը:
Վերակազմյալ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ
Լյուդմիլա Սարգսյան