Ցուցարարների մի խումբ երգում ու պարում է Հանրապետության հրապարակում:
«Այսօր այստեղ էնքան ենք կանգնելու, մինչեւ հասնենք մեր ուզածին, ես ունեմ երեք զավակ, որ երեքին էլ հանգիստ ուղարկեմ բանակ»,- նման կարծիք հայտնեց ցուցարարներից մեկը:
Մեկ այլ ցուցարար հավելեց. «Իրենց ասած 7 տոկոսն այսօր նորից դուրս է եկել փողոց, ես կոչ եմ անում հայրենակիցներիս ոտքի ելնել, դուրս գալ փողոց, պայքարել ու ցարիզմը վերացնել, ցարը փոխելով՝ ցարիզմը չի վերացել, ցարիզմը պետք է տապալել, որը կոչվում է ՀՀԿ: Մենք եկել ենք մեր երեխեքի համար, որ մեր երեխեքը հանգիստ ապրեն այս երկրում»:
Մի կին էլ բողոքեց թոշակներից ու աշխատավարձերից. «Որ մեր ծերերը լավ ապրեն, իսկ 16.000 դրամ թոշակով չեն կարող ապրել, 50.000 դրամ աշխատավարձով չեն կարող ապրել, պետք է փոխել բոլոր լծակները ՀՀԿ-ի հետ կապված»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ