«Իմ քայլը» շարժման ցուցարարներին շարունակում են միանալ տարբեր վարչական շրջաններից ու ամեն անգամ միացողները վանկարկում են իրենց վարչական շրջանի անունը: Իսկ ցուցարարները երթով հասել են Էրեբունի վարչական շրջան ու վանկարկում են «Էրեբունին մերն է»:
Ցույցերին այսօր միացել է նաեւ «Ելք» դաշինքից «Լուսավոր Հայաստանը»: Այս կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ասաց, որ եթե Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո ՀՀԿ-ն չի հեռանում, նշանակում է, որ որեւէ բան տեղից չի շարժվում, ըստ նրա՝ պետք է տանենք համակարգային պայքար, որ ամբողջ համակարգը հեռանա. «Մենք վարչապետ ենք առաջադրելու Նիկոլ Փաշինյանին, մեզ պետք է 53 ձայն, արդեն կա նման հնարավորություն, եթե ԲՀԿ-ն եւ Ելքը 40 մանդատ ունի, ապա 13 ձայն ՀՀԿ-ից կարող ենք ստանալ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ