Գյումրիում շարունակվում են բողոքի ցույցերը, ցուցարարները պահանջում են, որպեսզի երկրի վարչապետ դառնա Նիկոլ Փաշինյանը: Բացականչում են՝ «Նիկոլ վարչապետ»: Ցուցարարներին միացավ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
Այսօր սպիտակ խալաթներով ցույցի են դուրս եկել նաեւ բժիշկները: Բազմամարդ ցույցը գլխավորում են Շիրակի թեմի հոգեւորականները՝ փայտյա խաչերի ուղեկցությամբ:
Հենց նոր ցուցարարները կանգնեցին Շիրակի մարզպետարանի կրթության վարչության շենքի դիմաց: Վարչության պետ Հրայր Կարապետյանից պահանջում են որեւէ դպրոցի դուռ փակ չպահել: Սակայն պաշտոնյան տեղում չէր:
Այժմ ցուցարարները շարժվում են դեպի Գորկու այգու ուղղությամբ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ