Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյան. «Այսպես շարժվելով մենք ունենալու ենք տնտեսական խնդիրներ՝ զբոսաշրջիկները չեն գալիս, ներդրումները վերադառնում են»

Ապրիլ 25,2018 12:41

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, մինչ հարցերին անցնելը ասաց՝ «Մենք այսօր որեւիցե սահմանափակում քաղաքական օրակարգում չենք դնում եւ չենք էլ դրել եւ, ըստ դրա կարծում, եմ, որ ամենատրամաբանականը, որ քաղաքական կուսակցությունները օրենքի սահմաններում նստեն` քննարկեն: Եթե իրենք որոշեն, որ արտակարգ ընտրությունների անհրաժեշտություն կա, որոշեն այն ժամկետները, որոնք իրենք ուզում են, որպեսզի պատրաստվեն, որպեսզի բոլորը լինեն հավասար խաղի կանոններում, որպեսզի իրենք որոշեն, ըստ դրա շարժվենք առաջ, որովհետեւ այսպես շարժվելով մենք ունենալու ենք տնտեսական խնդիրներ՝ զբոսաշրջիկները չեն գալիս, ներդրողները վերադառնում են, մենք ունենք զորակոչ, մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, ապակայուն վիճակը մեր երկրին օգուտ չի կարող տալ»:

Վարչապետի պաշտոնակատարը խնդրանքով դիմեց բոլոր քաղաքացիներին. «Ես նաեւ խնդրում եմ բոլոր քաղաքացիներին՝ տատիկներին, պապիկներին, ծնողներին, երեխաներին, ուսանողներին, մաքսիմալ սթափ մտածել, ինչ ենք մենք ուզում: Ես շատ եմ հարգում մեր քաղաքացիների կամքն ու կարծիքը, դժգոհությունը, եւ ըստ դրա մենք արդեն համապատասխան արձագանք տվել ենք: Մենք հայտարարում ենք քաղաքացիական օրակարգ, մենք հայտարարում ենք, որ քաղաքական ուժերը նստելու են խոսելու են, թողնենք, որ քաղաքական ուժերը նստեն պայմանավորվեն, մեկս մյուսին չճնշենք: Այս էր իմ անհանգստությունը, որ ես հղում եմ: Ես ռեգուլյար ձեռքս պուլսի վրա եմ պահում եւ տեսնում եմ, ինչքանով է ընկնում զբոսաշրջիկությունը, ինչքանով է ընկնում բիզնեսմենների հետաքրքրությունը: Մենք գալու ենք մի իրավիճակի, որ այս տնտեսական վիճակը բարձրացնելը դժվար է լինելու: Չգիտեմ հիշում եք թե՝ չէ, մենք առաջին երեք ամիսն ունեինք 10,6 տոկոս տնտեսական աճ եւ լավ թրենդի վրա ենք, մենք շատ լավ գիտակցում ենք, որ մեր քաղաքացիների մեծ մասը դա դեռ իր վրա չի զգում, բայց մենք պետք է նաեւ հասկանանք, որ այլ տարբերակ չկա, դա պետք է գա հագեցման կետին հասնի, որի պարագայում արդեն քաղաքացիները սկսեն մեծ քանակ զգալ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30