Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը БТР է բերել քաղաքացիները պառկել էին BTR-ի տակը եւ թույլ չէին տալիս տեղաշարժել

Ապրիլ 25,2018 12:24

Լարված իրավիճակ էր Հանրապետության հրապարակին հատող Վազգեն Սարգսյան փողոցում: Ինչպես հայտնել էինք, այնտեղ ոստիկանական ուժեր են կուտակվել, նաեւ՝ տեխնիկա, 5-6 փշալարերի մեքենա:

People continue the civil disobedience of the ‘Velvet Revolution’ demanding the Republican Party of Armenia (HHK) to transfer the power and appoint a candidate of the people, Yerevan, Armenia

Ոստիկանությունը БТР է բերել եւ ուզում է տեղաշարժել, քաղաքացիները պառկել են BTR-ի տակը եւ թույլ չեն տալիս: Ոստիկաններին հաջողվեց ակերի տակից դուրս բերել քաղաքացիներին:

People continue the civil disobedience of the ‘Velvet Revolution’ demanding the Republican Party of Armenia (HHK) to transfer the power and appoint a candidate of the people, Yerevan, Armenia

Վալերի Օսիպյանը կոչ արեց ճանապարհ տալ, նա ասաց ոստիկաններին, որ ապահովեն քաղաքացիների անվտանգությունը: Այս հատվածում կարմիր բերետավորներ են եկել: Ոստիկանները շղթա կազմեցին: Տեխնիկան այդ հատվածից դուրս բերեցին եւ տեղափոխեցին ՀՀԿ-ի գրասենյակի մոտ՝ Մելիք Ադամյան 2: Ցուցարարները մի պահ որոշեցին ճանապարհը փակել, թույլ չտալ, բայց ոստիկանները շատ էին:

People continue the civil disobedience of the ‘Velvet Revolution’ demanding the Republican Party of Armenia (HHK) to transfer the power and appoint a candidate of the people, Yerevan, Armenia

Այս պահին ոստիկանները կարծես թե ուզում են շրջափակել կառավարության շենքը:

People continue the civil disobedience of the ‘Velvet Revolution’ demanding the Republican Party of Armenia (HHK) to transfer the power and appoint a candidate of the people, Yerevan, Armenia

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30