Վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովի հետ։
– Ինչո՞ւ Ռուսաստանն այս իրավիճակում չաջակցեց Ս. Սարգսյանին։
– Հեքիաթներ են գրվում, որ Ս. Սարգսյանը Ռուսաստանի կողմից է նշանակված, իսկ հետո զարմանք է լինում, թե ինչո՞ւ Ռուսաստանը նրան չաջակցեց։
– Կան, ամեն դեպքում, կարծիքներ, որ Ռուսաստանը կարող էր ինչ-որ բան անել։
– Հիմար, շինծու կարծիքներ են։ Եվ ինչպես հրավիրած մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանն ասաց՝ Հայաստանի՝ Ռուսաստանի հետ ռազմական ոլորտում համագործակցությանը ոչինչ չի սպառնում։ Կարծիքները տարբեր են։ Հիմա էլ գրում են, որ դա արեց «Սորոս»-ը։ Բայց մենք հո տեսանք, փողոց էին դուրս եկել բոլորը, այդ թվում՝ այն մարդիկ, ովքեր Ն. Փաշինյանի երկրպագուն չէին։ Դա փաստ է, դա համաժողովրդական դրսեւորում էր, որը պայմանավորված էր ոչ թե Փաշինյանի նկատմամբ սիրով, այլ Սերժ Սարգսյանից ազատվելու ցանկությամբ։ Եվ սրանից պարզ է, որ այն արդյունքները, որ Փաշինյանի կուսակցությունը ստացել էր ընտրություններին, չէին արտացոլում ժողովրդի իրական վերաբերմունքն իր նկատմամբ։ Դա էլ ակնհայտ է։ Նման իրավիճակում մեկ «Սորոս», երկու, երեք պետք չէ։ Դա արդեն պարզ է։
– Նախկինում մի շարք ռուս քաղաքական գործիչներ դրական էին գնահատում Ս. Սարգսյանի քաղաքականությունը։ Ինչ-որ բան փոխվե՞լ է:
– Դե, այո..։ Որոշ պատգամավորներ անգամ հասցրել էին արտահայտվել՝ հաջակցություն Սերժի։ Հիմա ստիպված են լինելու ընդունել իրենց սխալը։ Քանի որ ինքը՝ Սերժը, եկավ եզրակացության, որ այլեւս չի կարող բարեհաջող ղեկավարել, ուրեմն նրա երկրպագուները նույնպես պետք է ասեն՝ այո, Սերժը ճիշտ էր, նա այլեւս չի կարող ղեկավարել։
Զրուցեց Մերի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում