Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Բաբայան. «Բացի որդուցս, ես ունեի հազարավոր ուսանողներ, որոնք եւս գալիս էին, մասնակցում ցույցերին». «Հայկական ժամանակ»

Ապրիլ 25,2018 12:06

«Քայլ արա, մերժիր Սերժին» նախաձեռնության քաղաքացիական պայքարի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողքին էր նաեւ Հովհաննես Թամանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի որդին՝ Արտաշես Բաբայանը։

– Պարոն Բաբայան, այս օրերին ձեր որդին՝ Արտաշեսը, կանգնած էր Նիկոլ Փաշինյանի կողքին, մտավախություն չունեի՞ք, որ հնարավոր է կորցնեիք ձեր պաշտոնը, իսկ ձեր որդին հալածանքների ենթարկվեր։

– Ես ռեժիսոր եմ, բեմադրիչ եւ սա իմ հիմնական մասնագիտությունն է ու երբեք կորցնելու վտանգի առաջ չեմ կանգնել, իսկ պաշտոնը երկրորդական է, մի օր ունես, մի օր էլ պետք է կորցնես։

Այն ամբողջ շփոթմունքը, որը տեղի էր ունեցել նախկին իշխանավորների սխալի պատճառով, այն էր, որ իրենք փոխանակ մարդուն համարեին մեծագույն արժեք՝ պաշտոնն էին համարում:

Իսկ ինչ վերաբերվում է որդուս քայլերին եւ իմ մտահոգություններին, ապա ասեմ, որ ըմբռնումով եմ վերաբերվում իմ զավակների ընտրությանը, մոտեցմանը, հարգում եմ դա, համարում եմ, որ նրանք հասուն մարդիկ են եւ պատասխանատու են իրենց յուրաքանչյուր ե՛ւ գործի, ե՛ւ ընտրած ճանապարհի համար։ Մի բանի մեջ վստահ եմ, որ երբեք որեւէ անընդունելի քայլի չեն դիմի։ Մնացածն արդեն երկրորդական է, իսկ վախը մի այնպիսի զգացմունք է՝ ինչպես ախորժակը, եւ կարծում եմ այն կարելի է հաղթահարել։

– Այսինքն, դուք մտավախություններ ունեիք ձեր որդու հետ կապված, բայց հաղթահարել եք։

– Գիտեք, ես ծնող եմ, չէի կարող մտավախություն չունենալ։ Չէր կարող չլինել անհանգստություն, բայց այդ անհանգստությունը տարածվել էր ավելի լայն սահմաններով՝ անհանգստություն երկրի հանդեպ, ժողովրդի հանդեպ։ Բացի որդուցս ես ունեի հազարավոր ուսանողներ, որոնք եւս գալիս էին, մասնակցում ցույցերին, մտավախություն կար, իրենց անվտանգության եւ իրենց կյանքի հանդեպ էլ այն պակաս չէր։

Անկեղծ ասած, մինչեւ հիմա ինձ չեմ կարողանում ներել, որ 2008 թվականի մարտի մեկին ես այնտեղ չեմ եղել, գուցե միամիտ բաներ եմ ասում, բայց հնարավոր էր, որ իմ ներկայությունը որոշակի մարդկանց համար որպես զսպող ուժ հանդես գար, դժվար է ասել։

Ինչ վերաբերում է տղայիս, ապա ասեմ, որ հարգում եմ իր դիրքորոշումը որպես քաղաքացի, առավել եւս, որ դա կուսակցական պայքար չէր, դա արժեքային համակարգի պայքար էր։

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30