Նիկոլ Փաշինյանի անհնազանդության կոչին հետեւելով՝ «ազատ, անկախ ուսանող» կոչերով ուսանողներն այս պահին Կորյուն փողոցով երթ են անում: Հանրապետության հրապարակը դարձյալ բազմամարդ է: Հավաքվածները վանկարկում են՝ «Նիկոլ վարչապետ»:
Ոստիկանությունը Վազգեն Սարգսյան փողոցում նոր ուժեր է կուտակում, մեծ քանակի տեխնիկա է տեղակայել:
Փաշինյանը հայտարարեց, որ դեռ 11.15 րոպե է, բայց այս պահի դրությամբ արդեն Արշակունյաց պողոտան փակ է, Գարեգին Նժդեհը փակ է, Հալաբյան-Կիեւյանը փակ է, Մարտունիից 200 ավտոյով ավտոերթ է գալիս դեպի Երեւան:
Նա ասաց, որ երթով Մաշտոցի պողոտայով շարժվելու են՝ սովորական առօրյայով, վերջում կհանդիպեն Հանրապետության հրապարակում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ