Քիչ առաջ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքից սկսվեց դասադուլը։ Ուսանողները վանկարկում են` «Քայլ արա վերջին անգամ»: «ՀՀԿ հեռացի՛ր, Հայաստանը մոռացիր»։ Հանուն գիտության զարգացման նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հայտարարեց` պետք է գիտակցել, որ մենք արդեն հաղթել ենք։ Մնում է անել վերջին քայլը: Դավիթ Պետրոսյանի ելույթից հետո ուսանողները շարժվեցին դեպի տնտեսագիտական համալսարան, այնուհետև բժշկական համալսարան։
Ուսանողները ժամը 11-ին կլինեն Հանրապետության հրապարակում` ծանոթանալու այսօրվա խաղաղ անհնազանդությունների օրակարգին։
Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆ