Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական ընկերություններից մեկում ներդրել են «Մայքրոսոֆթի» ծրագրերից մեկը, որը հայաֆիկացրել են

Ապրիլ 25,2018 10:31

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանն ընդունել է «Maykor GmCS» ընկերության նախագահ Եկատերինա Վորոպաևայի գլխավորած պատվիրակությանը։

Ընկերության ներկայացուցիչները նախարարի պաշտոնակատարին ներկայացրին իրենց գործունեությունը, նշեցին, որ սեփական արտադրանքներն են մշակում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Այն ներառում է տնտեսության մի շարք ճյուղեր, այդ թվում` փոստը և տրանսպորտային համակարգերը։

Եկատերինա Վորոպաևան Վահան Մարտիրոսյանին տեղեկացրեց, որ հայկական ընկերություններից մեկում ներդրել են «Մայքրոսոֆթի» ծրագրերից մեկը, որը հայաֆիկացրել են: Նա ընդգծեց, որ հետաքրքրված են հայաստանյան ՏՏ ոլորտի ընկերությունների հետ համագործակցությամբ։

Անդրադարձ եղավ նաև տրանսպորտի ոլորտում համագործակցության հնարավորություններին, մասնավորապես, միասնական տոմսի համակարգի ներդրմանը, քաղաքային միջավայրում և մայրուղիներին անվտանգությունը բարձրացնելու նպատակով տրանսպորտային հոսքերի ավտոմատ կառավարմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր, այդ թվում՝ համագործակցության հնարավոր ուղղությունները։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց քննարկումը շարունակելու ոլորտի մասնագետների հետ։

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30