Քանի որ իշխանափոխությունն ըստ էության տեղի է ունեցել, եւ Նիկոլ Փաշինյանը, կարելի է ասել, «համարյա» վարչապետ է, եւ քանի որ արդեն իսկ սկսվել է նոր իշխանության հասցեին քծնանքի արշավը, ես ինձ ազատ եմ զգում իմ կարծիքն արտահայտելու՝ հակադրվելով հեղափոխական ռոմանտիկային, որով շնչում է իմ համաքաղաքացիների ճնշող մեծամասնությունը: Լրատվամիջոց ներխուժելը եւ նույն պահին ուղիղ եթեր պահանջելը վատ է, ոստիկանական պատնեշը ուժով ճղելը վատ է, փողոցներ եւ մայրուղիներ փակելը վատ է, անտեղի ազդանշաններ տալը վատ է, արագաչափ փակելը եւ 100-ի վրա քշելը վատ է: Ի դեպ, ինչո՞ւ են հիմա այդպես քշում, տեսնես՝ ո՞ւմ դեմ են պայքարում: Իսկ այդ ամենը վատ է (թեեւ գուցե անխուսափելի) այն պատճառով, որ դրանից հետո առնվազն մի քանի շաբաթ, եթե ոչ մի քանի ամիս է պետք կյանքը բնականոն հուն վերադարձնելու համար, ամենաթողության հոտը հարբեցնում է մարդկանց: Եթե մի քանի ամսից Նիկոլ Փաշինյանն ասի այն, ինչ ես եմ հիմա գրում, մի՛ զարմացեք՝ նա պատասխանատվություն է կրելու պետական կարգի համար:
Եթե ոստիկանական գունդը զենքով գրավելու եւ այլ հանցագործություններ, նաեւ սպանություններ կատարելու մեջ մեղադրվող մարդիկ համարվեն քաղբանտարկյալներ ու առանց ամեն մեկի մեղքը քննելու ազատ արձակվեն, ապա դա լուրջ խնդիրներ կստեղծի ցանկացած իշխանության համար: Դա վտանգավոր է պետության համար, որովհետեւ դրախտային պայմաններ Հայաստանի բոլոր քաղաքացիների համար ոչ մի իշխանություն չի ստեղծի, եւ եթե քաղաքացիների մեկ այլ խումբ, արատների դեմ բողոքելով, կրկին փորձի հարցը լուծել «Կալաշնիկով» ավտոմատի միջոցով, «քաղբանտարկյալներ» խաղալը կլինի նախադեպ, որն արդարացնում է զինված քաղաքական պայքարը: (Բոլորովին այլ է Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների դեպքը՝ այն պատիժը, որը նրանք կրում են, խիստ անհամաչափ է այն արարքին, որը նրանք կատարել են, ինչի մասին ես բազմիցս գրել եմ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք: Այդ տղաներն իսկապես, իմ կարծիքով, պիտք է անհապաղ ազատ արձակվեն):
Սովորաբար, երբ ես նման բաներ էի գրում, մեկնաբանությունը հետեւյալն էր. «ուրեմն դուք ուզում եք, որ ամեն ինչ մնա նո՞ւյնը, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը հավե՞րժ լինի»: Հիմա այդ «փաստարկը», մեղմ ասած, տեղին չէ՝ ամեն ինչ արդեն իսկ փոխվել է, Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի իշխանությունն ավարտվել է: Ավելին՝ ժողովրդի ցասումը միանգամայն տեղին էր, պետական համակարգը ոտից գլուխ փտած է եւ չի ծառայում Հայաստանի քաղաքացիների շահերին: Բայց այդ համակարգը ապամոնտաժելը 10 անգամ ավելի դժվար է, քան փողոցային ակցիաներ կազմակերպելը: Իսկ նոր համակարգ ստեղծելը 100 անգամ ավելի դժվար է, քան ապամոնտաժելը: Իսկ այդ դժվարին աշխատանքի հիմքում պետք է լինեն ոչ թե հեղափոխական հույզերը, այլ օրինականության վրա հիմնված սթափ գործելաոճը:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Փորձեմ հակիրճ ներկայացնել հոդվածում տեղ գտած որոշ պնդումներ.
1.փողոցներ եւ մայրուղիներ փակելը վատ է, անտեղի ազդանշաններ տալը վատ է,
2.Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների դեպքը՝ այն պատիժը, որը նրանք կրում են, խիստ անհամաչափ է
3. պետական համակարգը ոտից գլուխ փտած է եւ չի ծառայում Հայաստանի քաղաքացիների շահերին:
Իմ կողմից ավելացնեմ.
4.Հայկ Կյուրեղյանի, Գևորգ Սաֆարյանի, Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ կիրառված փոքրոգի և քինախնդիր դատական հաշվեհարդարը և մինչ այդ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամաբ կիրառված գործակալների կողմից ՛՛գրպանը պլան գցելու՛՛ և ակնհայտ սուտ ցուցմունքներ տալու միջոցով փակելու գրգռիչ դեպքը
5.Գագիկ Ծառուկյանի նկատմամաբ կիրառված ՛՛կիլդիմ՛՛ տեսակի քաղաքական տեռորը
6.Վարդան Օսկանյանի նկատմամաբ կիրառաված ԱԱԾ-ական դեսանտն ու տարիուկես տևած ՛՛շրջափակումը՛՛
7.Սամվել Բաբայանի նկատմամաբ կիրառված ՛՛Իգլայի անպետք խողովակ՛՛ և փողերի լվացումը լվացքի մեքենայով օպերացիաները
8.100%-անոց համամասնական ընտրակարգի խոստումն ու հասարակությանը 60%-մաժորիտար ընտրակարգի ՛՛դեմ տալը՛՛
9.Ոստիկանության կողմից ընտրակաշառքների փաստացի ապացույցների առջև ոչ միայն ՛՛կուրացումը՛՛, այլ նաև դրանց հովանավորումն ու պաշտպանությունը
10. ՀՀԿ-ական գործիչների արդեն գնալով ավելի ակնհայտ արհամարհական վերաբերմունքը հասարակության նկատմամաբ և տոտալ քծնական վերաբերմունքը Հայաստանի ՛՛ամեն ինչը հանդիսացող՛՛ անձի նկատմամբ: Հիշեցնեմ ՛՛Առավոտի՛՛ նախկին լրագրող Մարգարիտա Եսայանի ուղերձը հայ հանրությանը. ՛՛Մենք Սերժ Սարգսյանի ասածները ոչ թե քննարկում ենք, այլ ի գիտություն ենք ընդունում՛՛:
.
Երբ հեղինակը, այս ամենի պայմաններում քննադատության թիրախ է դարձնում ՛՛փողոցներ եւ մայրուղիներ փակելը, անտեղի ազդանշաններ տալը՛՛, կեղեքող իշխանություններին ապստամբելու միջոցով հեռացնելու իրավունքը, ինչը սահմանված է միջազգային հռչակագրերով և համաձայնագրերով և վավերացված ՀՀ կողմից, ուզում եմ հարց տալ հեղինակին.
-Բա Ձեր ներքին արդարաչափը չի ընդվզո՞ւմ Ձեր գրածների դեմ…
Ազատություն “բաքվի ցռերին”
Ազատություն Սյամոյին
Պ,Աբրահամեան – արդար ըլլալու համար պէտք էք հարց տալ նաև թէ ինչու ՞ այս ամէնը տեղի կ՛ունենան եթէ հհկ-ական մենատիրոթեան տխուր տարիներուն այս ամէնը տեղի չունենային ?
Իշխանափոխություն տեղի չի ունեցել: Հիմա 1990 թ. չէ:
Վարչապե՞տ («համարյա»).
«Ո՞վ է տեսել փայտից մաշա
Կամ բոշայից դառած փաշա»:
«Սուտ չէ Քյորօղլու ասածը,
Նրա երգածն ու խոսածը.
Փալասներում մեծացածը
Զարդի պատիվն ի՞նչ կիմանա»։
Գյուղացիներ, վերադարցեք գյուղ, գարնանացանի ժամանակն է, ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՀ ֆեդերացիայի եւ մանր-մունր Կ-երի կովերը կաթից կկտրվեն, հանրահավաք անցկացրեք ցանքերում…
Սերժ Սարգսյանը, որը մի քանի օր է արդեն պետական ծառայող չէ, ռուս սահմանապահների միջով չի փախնի եւ հնարավոր է կրկնի «Հայկական Հեղափոխական ֆեդերացիա»-ի (ՀՅԴ-ի) կառավարության փախուստը իրանական Ադրբեջանով՝ կառավարությունը փոխանցելով ««Հայկական» Հեղափոխական ֆեդերացիա»-ի (ՀՅԴ-ի) ձեռքը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/04/17/949840/
© 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Բայց չե որ վառչապետը պետք է ունենա բարձրագույն կրթություն.
Իսկ Նիկոլը ունի ընդամենը թերի բարձրագույն կրթություն
Քանի հատ «Ruben says:» կա (Ապրիլ 25, 2018 at 22:54):
Ո՞վ է սա:
Սա ես չեմ գրել.՝
«Բայց չե որ վառչապետը պետք է ունենա բարձրագույն կրթություն. Իսկ Նիկոլը ունի ընդամենը թերի բարձրագույն կրթություն»
Է, «Առավոտ»- ի պատասխանատու անձինք, ու՞ր եք:
Հարգելի Ռուբեն, ըստ ամենայնի բացի ձեզանից Ռուբոն անունով այլ ակտիվ ընթերցողներ էլ ունենք, որոնք արտահայտվում են:
ՀՀԿ-ի իշխանությունն ավարտվել է?
Քանի կա «խմբագիր Արամ», «ՀՀԿ»-ների իշխանությունը չի կտրվելու:
Էս երկուսը Սիամի երկորյակներ են:
Ցավը եթե միայն դա լիներ: Հայ մամուլը ամբողջությամբ՝ հասարակական մյուս հաստատոթյունների պես սնանկ է:
Գուցե հեղափոխական թոհուբոհի՞ց բյուրեղանան իրոք «100 x 100» դժվար խնդիրներին հարիր մամուլի սաղմեր:
Հուսանք: