Մինչ կտարածվեր հայտարարությունն այն մասին, որ վաղը Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան բանակցությունները չեն կայանալու, մենք «Ելք» խմբակցության պատգմավոր Լենա Նազարյանից հետաքրքրվել էինք, թե ի՞նչ ակնկալիքներ ունի այդ բանակցություններից՝ հատկապես, որ իշխանական գործիչները Ծիծեռնակաբերդում հայտարարել էին, որ քաղաքական իշխանության փոփոխություն չի եղել:
Նա պատասխանեց. «Եթե նկատի ունեն, որ իրենք ՀՀԿ-ական այլ վարչապետ կնշանակեն…մենք էլ հրապարակից զգուշացրել ենք, որ ամեն պահ պատրաստ ենք դուրս գալ փողոց այդ պարագայում, այսինքն, այնպես չի, որ հրապարակը դատարկ կմնա»:
Մեր հարցին՝ դուք ինչպե՞ս եք պատկերացնում բանակցությունների արդյունքը, ինչպե՞ս պետք է սահուն ձեւով իշխանությունը փոխանցեն՝ Լենա Նազարյանը պատասխանեց. «ՀՀԿ-ական պատգամավորները պետք է քվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին: Հետո ժամանակավոր կառավարություն կլինի, հետո կլինեն ԱԺ արտահերթ ընտրություններ»:
ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանն իր վերջին ասուլիսում ասել էր. «Այն, ինչ ասում է պարոն Փաշինյանը, այն, ինչ հնչեցրեց իր ելույթում, որ կա արդեն գործողությունների որոշակի ծրագիր, վարչապետը գնում է, խորհրդարանն ընտրում է ժողովրդական վարչապետին, արդեն այդտեղ պատգամավորի մանդատի ազատությունը սահմանափակվում էր, պատգամավորը պարտավոր էր գնալ ու քվեարկել նրան, ում պարոն Փաշինյանը կհամարեր ժողովրդական վարչապետի թեկնածո՞ւ, տենց չի՛ լինի…Ի վերջո, այն ծրագիրը, որը ժողովրդական վարչապետն ուզում է բերի, կարող է շատ ավելի անընդունելի է, քան գործող ծրագիրը, այդ ամեն ինչը քննարկելու հարց է»:
Լենա Նազարյանի խոսքով՝ «Սահմանադրության մեջ թող ինքը այդ տերմինը չփնտրի, դա պարզապես անվանում է, որը ծնվել է հրապարակում: Ժողովուրդը լիազորել է Նիկոլ Փաշինյանին, որ գնա եւ բանակցի, ստանձնի այդ պարտավորությունը: Դա իրավական տերմին չի: Ժողովրդի կողմից վստահություն ստացող մարդ, այդպես պետք է հասկանալ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հակառակ սս-ի հրաժարականին պատճառած ընդհանուր ուրախութեան, բնազդական վախ մը կար մէջս որ անքան ալ դիւրին պիտի չըլլար ձերբազատուիլ անոր ժառանգորդներու ձեռքէն,որոնք ժողով ժողովի վրայ գումարելով կը մտմտային թէ ինչպէս պիտի չէզոքացնեն համաժողովրդական շարժումի Ղեկավարները-քանի կը զգային թէ որքան մենաշնորհներ պիտի կորսնցնեն ընդունելով ներկայ կացութիւնը; Եթէ լաւ նկատեցիք այդ ժողովներուն ներկայ էր միշտ Ոստիկանապետը և Աստուած գիտէ ինչ առաջարկներ տեղի ունեցած են ? Արդեօք պիտի յանդգնին յատուկ ոստիկաններով հրապարակային բռնութիւններ ստեղծել և խառնակութիւններէն օգտուելով կալանքի տալ դնել առաջնորդները /աւելի վատ բաներ ալ կրնան հրահրել-ինչպէս միշտ/ և այս անգամ ալ կոճկել հարցը? Երկար տարիներու իրենց թունաւորուած հոգեբանութենէն ինչպէս կը կարծէք որ ձերբազատուին մէկ օրէն – ? առջեւնիս դժուար օրեր կան – աղօթենք մեր նահատակներուն որ հսկեն ժողովուրդին վրայ;
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/04/24/952598/
© 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից