Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի քրդամետ կուսակցությունը Հայոց ցեղասպանության հետ առերեսվելու կոչ է անում

Ապրիլ 24,2018 23:35

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել:

Հայտարարության մեջ նշվում է, որ մարդկության դեմ կատարված հանցագործության հետ առերեսումը կարևոր քայլ կլինի հասարակությունում խաղաղություն հաստատելու համար:

Շեշտվում է, որ ապրիլի 24-ին նշվում է Մեծ եղեռնի՝ էթնիկ և կրոնական ցեղասպանության 103-րդ տարելիցը:

Հայտարարության մեջ հիշեցվում է, որ հայերի տեղահանությունը և կոտորածը սկսվել է 103 տարի առաջ ապրիլի 24-ին, երբ ավելի քան 200 մտավորականներ իրենց տներում ձերբակալվեցին ու աքսորվեցին:

«Այդ աքսորի և կոտորածի քաղաքականության հետևանքով այս տարածաշրջանում բնակվող մյուս քրիստոնյա ժողովուրդներն էլ տուժեցին: Մենք, որպես ԺԴԿ, խոնարհվում ենք սպանված հայ, ասորի և պոնտացի հույների հիշատակի առջև»:

Կուսակցությունն ափսոսանք է հայտնել, որ երկիրն ամայացրած հանցագործության հետ առերեսվելու հարցում Թուրքիայի ժողովուրդները շատ են ուշացել, որի հետևանքների համար շատ ծանր են վճարում:

«Որպես Անատոլիայի հինավուրց ժողովուրդների թոռներ՝ կիսում ենք 103-ամյա վիշտը, ամոթը և մարդկային ողբերգությունը ամբողջ սրտով զգում ու հարգում ենք զոհերի հիշատակը»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30