«Եթե Սերժ Սարգսյանն իր ելույթի մեջ ուղղեր նաեւ խոսք ՀՀԿ-ին, ասեր, գիտեք, ժողովրդի թուքումուրը մենակ ես չեմ լսում, դա ձեզ էլ է վերաբերում, ես հրաժարական եմ տալիս, դուք էլ պիտի իմ օրինակին հետեւեք, բոլոր միջնորդությունները, որ դուք արել եք, ես ձեր պատճառով ապօրինություններ, օրենքից դուրս բաներ եմ արել, այդ թուքումուրն էլ պիտի դուք կիսեք: Նա պիտի սա ասեր, բայց չի ասել: Գուցե առանձին ականջներին ասել է, փակ սենյակում, բայց եթե հրապարակավ ասեր, այսօր մենք ավելի հանգիստ կլինեինք»:
Վաղը Նիկոլ Փաշինյանը պետք է բանակցեր Կարեն Կարապետյանի հետ: Aravot.am-ը «Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին հարցրեց, թե ի՞նչ ակնկալիքներ ուներ այդ բանակցություններից: Նա պատասխանեց.
«Սպասելիքը այն խելամիտ քայլերի ժամանակացույցը ստեղծելն է, որով երկիրը կթեւակոխի դեպի իրավական պետություն: Ենթադրում եմ, որ բանակցության արդյունքում ամենակարեւոր պայմանավորվածությունը կլինի այն հարցում, թե պառլամենտում վարչապետի ընտրյալ թեկնածուն ինչպես է առաջադրվելու: Երբ Նիկոլն ասում էր՝ ժողովրդի ընտրյալ, ժողովրդական վարչապետ, այդ տերմինն օրենքով Սահմանադրության մեջ չկա, մեծամասնության կողմից պետք է թեկնածուն լինի, սա ոնց պետք է շրջանցվի, կորոշեն բանակցություններին: Փաշինյանին կարող է «Ելք» պատգամավորական խումբը ներկայացնի եւ մեծամասնությունը կողմ քվեարկի, եթե նման պայմանավորվածություն լինի, դա կլինի հրաշալի»:
Տիկին Բախշյանը գտնում է, որ ՀՀԿ-ականները պիտի քվեարկեն Փաշինյանի օգտին. «Եթե Սերժ Սարգսյանն ասաց՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալ էի, ուրեմն յուրաքանչյուր ՀՀԿ-ական, լսելով այդ բառերը, պիտի իր վրա վերցնի՝ ինքը սխալ է, Նիկոլը ճիշտ է: Սա ՀՀԿ-ի սխալն էր ու ՀՀԿ-ն փուռը տվեց միայն Սերժ Սարգսյանի՞ն, ինչո՞ւ: Հիմա իրենք սուս ու փուս պիտի քվեարկեն Նիկոլի օգտին: Ժողովուրդը կանգնելու է մինչեւ վերջ: Եթե ՀՀԿ-ն կարծում է, ինչպես Վահրամ Բաղդասարյանը քթի տակ ասաց, որ մենք էլ ամեն մեկս մեր թեկնածուն կունենանք, իրենք պիտի հիշեն, որ Սերժ Սարգսյանից ուժեղ չեն:
Իրենց պապան էր Սերժ Սարգսյանը, հիմա պապան չկա, պիտի հաշտվեն այդ մտքի հետ ու խելացի լուծեն մեր երկրի՝ օրենքով Հայաստանի հարցը, որի սկիզբը դրվեց երեկ: Սա շատ կարեւոր խնդիր է: Եթե Սերժ Սարգսյանն իր ելույթի մեջ ուղղեր նաեւ խոսք ՀՀԿ-ին, ասեր, գիտեք, ժողովրդի թուքումուրը մենակ ես չեմ լսում, դա ձեզ էլ է վերաբերում, ես հրաժարական եմ տալիս, դուք էլ պիտի իմ օրինակին հետեւեք, բոլոր միջնորդությունները, որ դուք արել եք, ես ձեր պատճառով ապօրինություններ, օրենքից դուրս բաներ եմ արել, այդ թուքումուրն էլ պիտի դուք կիսեք: Նա պիտի սա ասեր, բայց չի ասել: Գուցե առանձին ականջներին ասել է, փակ սենյակում, բայց եթե հրապարակավ ասեր, այսօր մենք ավելի հանգիստ կլինեինք: Հիմա մենք ենք ասում, որ ՀՀԿ-ն ԱԺ-ում պետք է քվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին, որին կներկայացնի «Ելք» խմբակցությունը, բայց որը ժողովրդի կողմից ընտրված թեկնածուն է»:
Հ.Գ. Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Կարեն Կարապետյան-Նիկոլ Փաշինյան բանակցությունները չեն կայանալու:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հակառակ սս-ի հրաժարականին պատճառած ընդհանուր ուրախութեան, բնազդական վախ մը կար
մէջս որ անքան ալ դիւրին պիտի չըլլար ձերբազատուիլ անոր ժառանգորդներու ձեռքէն,որոնք ժողով
ժողովի վրայ գումարելով կը մտմտային թէ ինչպէս պիտի չէզոքացնեն համաժողովրդական շարժումի
Ղեկավարները-քանի կը զգային թէ որքան մենաշնորհներ պիտի կորսնցնեն ընդունելով ներկայ կացութիւնը; Եթէ լաւ նկատեցիք այդ ժողովներուն ներկայ էր միշտ Ոստիկանապետը և Աստուած գիտէ ինչ առաջարկներ տեղի ունեցած են ? Արդեօք պիտի յանդգնին յատուկ ոստիկաններով հրապարակային բռնութիւններ ստեղծել և խառնակութիւններէն օգտուելով կալանքի տալ դնել առաջնորդները /աւելի վատ բաներ ալ կրնան հրահրել-ինչպէս միշտ/ և այս անգամ ալ կոճկել հարցը?
Երկար տարիներու իրենց թունաւորուած հոգեբանութենէն ինչպէս կը կարծէք որ ձերբազատուին մէկ
օրէն – ? առջեւնիս դժուար օրեր կան – աղօթենք մեր նահատակներուն որ հսկեն ժողովուրդին վրայ;