Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Լավ չէ՞ր լինի, եթե Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի վաղվա հանդիպման արդյունքում ստեղծվեր Ազգային համաձայնության կառավարություն՝ խորհրդարանական բոլոր կամ գրեթե բոլոր ուժերի կոալիցիայով և առանց արտահերթ ընտրությունների: Իհարկե դա կարող է հիասթափեցնել ու բարկացնել հաղթած ցուցարարներին, բայց արդյո՞ք այդպես ավելի լավ չի լինի մեր պետության անվտանգության ու հատկապես՝ տնտեսության համար»: