Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե նման որոշում է կայացրել, ուրեմն արդարացված է». Դավիթ Տոնոյանը՝ վարչապետի հրաժարականի մասին

Ապրիլ 24,2018 17:55

«Ամեն դեպքում, դա մեծ քայլ էր»,-Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնից հրաժարականն այսպես է մեկնաբանում ՀՀ ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Արամյանը: «Խուսափեցինք բախումներից»,-ասում է նա: Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նա նշեց՝ ժամանակից առաջ չի ընկնում ու չի կարող ասել՝ կաշխատի՞ նոր իշխանության հետ:

Արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն էլ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին հետեւյալը շեշտեց. «Եղել է ժողովրդի դժգոհություն, Սերժ Սարգսյանն էլ արձագանքել է դրան՝ հրաժարական տալով»:

Դավիթ Տոնոյանը հավելեց, որ իր համար այնքան էլ սպասելի չէր հրաժարականի լուրը: «Բայց եթե նման որոշում է կայացրել, ուրեմն այն արդարացված է»,-եզրափակեց նա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30