«Որեւէ բան ասել չեմ կարող: Սահմանադրական դատարանի համար նշանակություն չունի, թե ինչպիսին է քաղաքական իշխանությունը»,-Ծիծեռնակաբերդում այսօր պատասխանելով լրագրողների հարցին, թե «ժողովրդական շարժման հաղթանակից հետո պատրա՞ստ եք աշխատել նոր իշխանության հետ», ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:
«Քաղաքական իշխանություն չի փոխվել: Փոխվելու դեպքում էլ ՍԴ-ն շարունակում է իր գործունեությունը»,-հավելեց նա: Սերժ Սարգսյանի հրաժարականի եւ այդ փաստին առնչվող մյուս հարցերին Թովմասյանը չպատասխանեց:
Այդպես, նա ութ անգամ կրկնեց. «Որեւէ այլ հարցի չեմ պատասխանում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ