Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հոսով եմ, որ Սերժ Սարգսյանի վերջին ցանկություններից մեկն ավելի շուտ կիրականանա քան ինքն էր պլանավորում եւ կունենանք 4 միլիոնանոց Հայաստան»

Ապրիլ 24,2018 17:38

«Երկրում տիրող խնդիրները առնվազն վերջին տասը տարվա վատ կառավարման արդյունք էին, եւ ամենեւին վերջին օրերի իրադարձությունները չէին կարող որեւէ բացասական հետեւանք ունենալ, եթե, իհարկե, չլիներ իշխանությունների հերթական ոչ ադեկվատ արձագանքը, սակայն ժողովրդական ճնշման արդյունքում տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն, որը երկիրը եւ նաեւ տնտեսությունը զերծ պահեց հնարավոր խնդիրներից»,-պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե այս իրադարձություններից Հայաստանը կշահի՞ թե՝ կտուժի ասաց տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը:

Տնտեսագետի համոզմամբ, երեկվա հեղափոխությունն արդեն դրական արձագանքներ է ցույց տալիս, քանի որ այն խնդիրները որոնք կային, դրանց հիմքում ընկած էին նաեւ վստահության բացակայությունը ներդրողների, հասարակության համար՝ սկսած փոքր բիզնեսից՝ մինչեւ խոշոր ներդրողներ. «Համոզված եմ, որ ժողովրդի կողմից նոր ձեւավորվող օրինական իշխանությունն առաջին օրից կկարողանա անել այնպիսի քայլեր, որ տնտեսությունը շարունակի ամրապնդել, ինչը միանշանակ, դրական կանդրադառնա ե՜ւ օտարերկրյա ներդրողների համար ե՜ւ նաեւ տեղական փոքր բիզնեսի համար, ինչը կնպաստի հասարակության բարեկեցությանը եւ հոսով եմ, որ նոր իշխանության վարած քաղաքականության շնորհիվ իրականություն կդառնա Սերժ Սարգսյանի վերջին ցանկություններից մեկը ավելի շուտ քան ինքն էր պլանավորում եւ կունենանք 4 միլիոնանոց Հայաստան»:

Մեր հարցին, թե նոր կառավարությունը, տնտեսական հատվածի պատասխանատուն ինչի՞ց պետք է սկսի, պարոն Առաքելյանը պատասխանեց, որ փոփոխությունները երկու մասից պետք է բաղկացած լինեն՝օրենսդրական փոփոխություններ եւ օրինականության հաստատում, վստահության միջավայրի ձեւավորում. «Այսօր, կարծում եմ, որ սկսած Հարկային օրենսգրքից եւ մի շարք այլ օրենքներ լուրջ խոչընդոտ են հանդիսանում տնտեսության զարգացմանը եւ, կարծում եմ, առաջին քայլերից մեկը նոր կառավարության, պետք է լինի որոշակի կտրուկ օրենսդրական փոփոխություններ լինեն, որը տնտեսվարողների մոտ վստահություն կբարձրացնի: Հիմնական խոչընդոտներից մեկն էլ իշխանության եւ բիզնեսի սերտաճումն էր, արտոնյալ կարգավիճակ ունեցող օլիգարխներ, պատգամավորներ, մրցակցության բացակայություն: Դրա լուծումը քաղաքական որոշման արդյունքում է տեղի ունենում, որը համոզված եմ, նոր ձեւավորվող իշխանությունը շատ հաջող կիրականացնի այդ քայլերը, քանի որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ միշտ բարձրաձայնվել են այդ խնդիրները: Կարծում եմ, որ այդ միջավայրի ձեւավորումը շատ արագ կհաղթահարի այդ ամենը»:

Մեսրոպ Առաքելյանի խոսքով, պետք չէ ակնկալել, որ մի քանի ամսում տնտեսությունը միանգամից կծաղկի, հասարակությունը կսկսի լավ ապրել, քանի որ այդ փոփոխությունների համար որոշակի ժամանակ է պետք. «Սակայն, ամենակարեւորը, որ կունենանք ապագայի նկատմամբ մեծ վստահություն, դրական սպասումներով: Որովհետեւ տարեցտարի, մեզ մոտ հիմնական խոչընդոտը բացասական սպասումներն էր, երբ բոլորը՝ սկսած քաղաքացիներից մինչեւ բիզնեսմեններ, մտածում էին, որ հետագայում ավելի վատ է լինելու, ինչը նաեւ լրացուցիչ խնդիրներ է առաջացնում: Իսկ հիմա ապագայի նկատմամբ դրական սպասումներն ավելի կաշխուժացնեն տնտեսությունը, մարդիկ ավելի մեծ ներգրավում կունենան, բիզնեսմենները՝ բիզնեսի զարգացմանը, օտարերկրյա ներդրողները, հասարակությունը, համոզված եմ, որ այս բացառիկ իրադարձությունը, որ տեղի է ունեցել երկար տարիներ սպասումից հետո, կտա այն արդյունքները, որի մասին երազում էինք բոլորս»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աննա says:

    1 խոսք՝ դատարկաբանություն

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30