Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մեծ Արեւելք» օթյակի ներկայացուցիչը` մասոն հոգեւորականների եւ քաղաքական շրջանակների հետ հանդիպումների մասին

Ապրիլ 24,2018 17:30

Երեւանում են Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» (Grand Orient de France) մասոնական օթյակի ներկայացուցիչները: Օթյակի անդամներն ամեն տարի Հայաստան են գալիս ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցելու Հայոց եղեռնի զոհերի հիշատակին:

Aravot.am-ը Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի արտաքին կապերի պատասխանատու Մոhամադ Այթ-Աարաբից (Mohamed Ait Aarab) հետաքրքրվեց` ինչքանո՞վ է հավաստի այն տեղեկատվությունը, որ «Մեծ Արեւելք» օթյակի հայաստանյան մասնաճյուղի հանդիսացող «Արարատի որդիներ» օթյակի անդամների թվում հոգեւորականներ կան: Մոhամադ Այթ-Աարաբը պատասխանեց. «Պատմականորեն շատ հոգեւորականներ անդամ են եղել ֆրանկ-մասոնների, եւ մեր դռները փակ են եղել միայն ծայրահեղ աջերի ու ծայրահեղ ձախերի համար, այսինքն այն մարդկանց առաջ, որոնք ռասիզմ են քարոզում, չեն հարգում մարդուն: 17-րդ դարից սկսած հոգեւորականները մաս են կազմել Ֆրանկ-մասոնների, չնայած իրենք խնդիր են ունեցել իրենց հոգեւոր վերադասների հետ»

Այնուամենայնիվ խնդրեցինք ավելի կոնկրետ պատասխանել հարցին: «Մասոններն ունեն ոսկե կանոն` մարդը կարող է ասել, որ ինքը ֆրանկ-մասոն է, բայց իրավունք չունի ասելու, թե իր կողքինը, մասոն է, թե՞ ոչ: Մասոնական օթյակի առանձնահատկությունն այն է, որ տարբեր մարդիկ հավաքվում եւ արարողակարգի շնորհիվ մտքեր են փոխանակում, կա հարգանք դիմացինի մտածելու ազատության հանդեպ: Նույն օթյակում կարող է լինել աթեիստ եւ օթյակի անդամ, որը շաբաթ-կիրակի պարտադիր եկեղեցի է այցելում: Եվ դա չի խանգարում, որ նրանք եղբայրներ լինեն: Ու որպեսզի պարզ լինի մեզանում հավասարության եւ եղբայրության մակարդակը, մի օրինակ բերեմ` օթյակի ղեկավարը մեկ տարի ղեկավարելուց հետո դառնում է «դուռ բացող» օթյակի մյուս անդամների առաջ»,- ասաց Մոhամադ Այթ-Աարաբը:

Հարցրինք`այս օրերին հանդիպումներ ունեցե՞լ են հայաստանյան քաղաքական շրջանակների հետ: Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի արտաքին կապերի պատասխանատուն առանց մանրամասնելու պատասխանեց. «Դրանք եղել են ոչ պաշտոնական հանդիպումներ, քանի որ շատերի հետ ընկերներ ենք»: Ապա հավելեց, որ իրենց հանդիպումները որեւէ երկրի քաղաքականութան հետ առնչություն չունեն, եւ որեւէ երկրի գործերին իրենք չեն միջամտում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները` ապրիլի 25-ի տպագիր «Առավոտում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30