Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչքան Բալասանյաններ կորցրեցինք Ղարսում, Բասենում, Մուշում»․ Սամվել Բալասանյան (Ֆոտոշարք)

Ապրիլ 24,2018 17:08

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, որն իր աշխատակիցների հետ այսօր Հերհերի ձորում էր՝ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հարգելու, լրագրողների հետ զրույցում ասաց․«Ամեն տարի հավաքվում ենք, ազգովի հիշում ենք, սգում ենք,մանավանդ այն մարդիկ, որոնք արմատներով Արևմտյան Հայաստանից են՝ հանձինս ինձ, այդ ներկայացուցիչներից մեկի ժառանգն եմ։ Ամեն անգամ հիշում ենք, թե ինչքան Բալասանյաններ կորցրեցինք մենք Կարսում, Բասենում, Մուշում, մորս կողմն այնտեղից է․․․

Այսօր մեր հարևան պետությունը պետք է հասկանա, որ վերջապես պետք է ճանաչի Հայոց Ցեղասպանությունը, որը իրեն էլ է անհրաժեշտ, որպեսզի այլևս ցեղասպանություններ չլինեն։ Իրենք շարունակում են նույն ձեռագրով՝ վրեժխնդրություն տարբեր ազգերի նկատմամբ։ Պետք է վերջապես ամբողջ մոլորակը հավաքվի ու ասի՝ պետք է ճանաչել Ցեղասպանությունները, տեսաք Հոլոքոստը ճանաչեցին, սա շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք հասնել դրան։

Շատ պետություններ ճանաչել են, շատ պետություններ դեռ կճանաչեն, նույնիսկ երեկ իմ մոտ եկել են Նորվեգիայից, իրենց քաղաքներից մեկը ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը, նույնիսկ հուշագիր էին բերել հատուկ մեզ համար։ Պետք է, որ ամբողջ աշխարհը ճնշումներով վերջնական արդյունքների հասնի Հայոց Ցեղասպանության հարցում»։

Շիրակի դաշնակցական մարզպետ Արթուր Խաչատրյանն էլ ասաց, որ թեև կորցրել ենք հայրենիքի ու ժողովրդի զգալի մասը, սակայն ոչ թե պետք է սգալ, այլ պայքարել, առանց պայքարի, ըստ նրա, սուգը հավերժ սուգ կմնա։

«Մենք ունենք մեր կորցրած իրավունքները և պետք է պայքարենք կորցրած իրավունքների վերականգման համար։ 90 թվականին ոչ մեկը չգիտեր, որ 91 թվականին Սովետական Միությունը կքանդվի։ Եվ այսօր, որ մենք կորցրել ենք, անդարձ կորած է, գնացած է, այնքան էլ ճիշտ չէ, այնքան հոռետես չեմ, որևէ մեկը չգիտի, թե իրադարձությունները թե՛ տարածաշրջանում և թե՛ աշխարհում ինչպես կզարգանան։ Մենք կարող ենք պահանջել մեր իրավունքների վերականգնումը», -ասաց Արթուր Խաչատրյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30