Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ Հանրապետության հրապարակից մեկնարկեց է «Իմ քայլը» նախաձեռնության երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք:
Հայաստանում այսօր հարգանքի տուրք են մատուցում Ցեղասպանության զոհերի հիշատակին: Այսօր 103-րդ տարելիցն է:
Երթին մասնակցում են ՕԵԿ երիտթեւի ներկայացուցիչները՝ երիտթեւի ղեկավար Էդգար Առաքելյանի հետ: Երթին մասնակցում է նաեւ «Ժառանգություն» կուսակցության նախկին նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ սպիտակ մեխակներով:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ քաղաքական միջոցառումներ այսօր չեն լինելու: Միայն երեկոյան կայանալիք մամուլի ասուլիսում, նա կպատասխանի միջազգային լրատվամիջոցների քաղաքական հարցերին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ