Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակելի շենքի հրդեհային անվտանգության կանոնների խախտումները բարդացրել են հրշեջների աշխատանքը

Ապրիլ 24,2018 16:59

Ապրիլի 24-ին, ժամը 02:46-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռոստոմի փողոցի թիվ 29 բազմաբնակարան շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիից ծուխ է նկատվում: Դեպքի վայրում պարզվել է, որ բազմաբնակարան բարձրահարկ շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում այրվում է երկու ավտոմեքենա, և շենքի մուտքերը ծխալցվում են: Բարձրացած ծուխը և շենքին մոտեցման ուղիների բացակայությունը խոչընդոտել են փրկարարների աշխատանքը, իսկ վթարային ելքերի բացակայության պատճառով բնակիչներին տարհանելու նպատակով պահանջվել են կենցաղային հաշվարկներ և ավտոսանդուղքներ:

Իրականացված նախնական ուսումնասիրությունից պարզվել է, որ ավտոկայանատեղում ծագած հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է 2 ավտոմեքենա, ինչի հետևանքով ծխահարվել է ավտոկայանատեղը, և ծուխը երկու աստիճանավանդակներով տարածվել է բնակելի հարկեր և ներթափանցել բնակարաններ: Շենքը կառուցապատվել և շահագործման է հանձնվել 2008 – 2010 թթ.-ին:

Ավտոկայանատեղում հայտնաբերվել են շինարարական նորմերի հակահրդեհային պահանջների մի շարք խախտումներ.

– մոնտաժված չէ ավտոմատ հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգ,
– մոնտաժված չէ հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգ,
– մոնտաժված չէ ծխահեռացման ինքնաշխատ համակարգ,
– գոյություն ունեցող ներքին հրդեհաշիջման նպատակների համար մոնտաժված ջրագիծը կահավորված չէ համապատասխան հրշեջ գույքով՝ փողակով և փողրակով,
– ցանկացած բնակարանին հրշեջ ավտոսանդուղքների մոտեցման և փրկարարական աշխատանքների իրականացման համար շենքի արտաքին պատերից 8 մետր հեռավորության վրա նախատեսած չէ կոշտ ծածկույթով 3,5 մետր լայնությամբ ճանապարհ:

Դեպքի առնչությամբ նշանակվել է հրդեհատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննություն: ԱԻ նախարար պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հանձնարարել է նաև պարզել, թե ով է եղել շինարարական նորմերի խախտումներով շենքին դրական եզրակացություն հատկացրած պաշտոնյան: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փաստում է, որ հրդեհային անվտանգության կանոնների նմանատիպ խախտումներ առկա են բնակելի շենքերի զգալի մասում և կոչ է անում բնակիչներին հետևողական լինել իրենց շենքերում հրդեհային անվտանգության նորմերի պահպանմանը:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30