Երեկ ԵԽԽՎ անկախ հետաքննող մարմինը հրապարակել է իր զեկույցը քաղաքական կոռուպցիայի մասին: Ծավալուն ու շատ դիտարժան փաստաթուղթ է, որի բացահայտումները և պնդումները մեր արտաքին քաղաքական օրակարգում շատ օգտակար կարող են լինել:
Ադրբեջանի լայնաշերտ կոռուպցիոն սխեմաների մի մասն է, կարծում եմ, դեռ բացահայտված: Հիմա շատ ուշադիր և աչալուրջ է պետք լինել հատկապես Եվրոպական խորհրդարանի որոշ անդամների նկատմամբ: Մանավանդ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանին և Արցախին վերաբերող որոշ նախագծեր կան շրջանառության մեջ:
Արմեն ԱՇՈՏՅԱՆ
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ