Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, ինչ տեղի ունեցավ վերջին 10-12 օրերի ընթացքում, 10 հազարների հետևանքն է». Շիրակի մարզպետ

Ապրիլ 24,2018 16:29

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, գնահատելով վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարական տալն, ասաց. «Ես կարծում եմ, որ այդ քայլը որոշակի քաղաքական համարձակություն է իր մեջ ենթադրում, որովհետև հասունության դրսևորում է, մանավանդ վերջին տողերը. ընդհանրապես սխալն ընդունելը և քայլ կատարելը, դա խելամտության դիրքորոշում է»։

Հարցին՝ եթե վարչապետ դառնա ժողովրդի թեկնածուն, ինչպես որ առաջարկում է Նիկոլ Փաշինյանը, Դաշնակցությունը՝ որպես ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր, որտե՞ղ է տեսնում իր տեղը, մարզպետն ասաց, որ այդ հարցին չի կարող պատասխանել, դա իր լիազորություններից վեր է։

«Բայց օգտվելով առիթից՝ բոլորին կոչ եմ անում, լինի արտահերթ ընտրություն, լինի հերթական ընտրություն, ձեռնպահ մնան այդ 10 հազար դրամը վերցնելուց։ Այն, ինչ որ տեղի ունեցավ այս 10-12 օրվա ընթացքում, դա այդ 10 հազար դրամների հետևանքն է, բկներիցս դուրս եկավ, այսինքն՝ ուտողների բկներից դուրս եկավ այդ 10 հազար դրամը»։

Շիրակի մարզպետը նաև ասաց, որ ի սկզբանե Դաշնակցությունը երկխոսության կոչ է արել, որպեսզի կարողանան խաղաղ ու նաև շահեկան ելք գտնել իրավիճակից դուրս գալու։ «Գիտակցենք, որ կան խնդիրներ, որոնք ծագել են, մի օրվա ընթացքում չեն ծագել, երկար ժամանակվա պատմություն ունեն, մի մասն, իհարկե, օբյեկտիվ է, զգալի մասը՝ սուբյեկտիվ է, բայց մեր կոչերը միշտ եղել են՝ նստել բանակցությունների սեղանի շուրջ, հասկանալ՝ որն է խնդիրը։ Եվ հատկանշական է, որ վարչապետի հրաժարականի օրը՝ առավոտյան, Հրանտ Մարգարյանը հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի հետ, դրան հետևել էր առաջին փոխվարչապետի հանդիպումը, և դրան հետևեց արդեն վարչապետի հրաժարականը, բայց վերջին 10-12 օրվա ընթացքում մեր գործողությունները, կոչերը միշտ նույնն են եղել՝ խելամտության և կանխելու որևէ հնարավոր բռնություն, սադրանք»,- ասաց մարզպետը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. manvel says:

    Ամոթի իսպառ բացակայություն: 10000 դրամներ բաժանելուն Դուք Էլ եք մասնակցել ու դարձել իշխանության կրող և Ձայն չեք հանել հիմա ինչ պատահեց Ձեզ: Ձեզ շատ վաղուց ուղարկել ենք քաղաքական աղբանոց

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30