Լրահոս
Օրվա լրահոսը

«Վստահ եմ՝ հեշտ որոշում չէր». ԱՄՆ դեսպանը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին

Ապրիլ 24,2018 16:08

«Գովեստի խոսքեր պետք է ասել ցուցարարներին, որոնք Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ խաղաղ, կանոնավոր կերպով դժգոհություն հայտնեցին: Գովեստի խոսքերի են արժանի նաեւ կառավարությունը, իրավապահները, որոնք այս օրերին մեծ զսպվածություն ցուցաբերեցին»,-Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ժողովրդական պայքարի հաղթանակին, ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

«Եղել են արժանահավատ հաղորդումներ՝ ցուցարարների եւ լրագրողների հանդեպ բռնությունների մասին: Մեղավորները պետք է պատժվեն օրենքով»,-համոզմունք հայտնեց դեսպանը:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնից հրաժարվելուն, Միլսի խոսքով. «Նա լսեց ժողովրդի ձայնը եւ հրաժարականի որոշում կայացրեց, որը, վստահ եմ՝ հեշտ որոշում չէր: Սա եւս գովեստի է արժանի: Առաջիկա օրերին կաշխատենք Կարեն Կարապետյանի հետ: Նպատակն է, որ միասնական երկխոսություն ծավալվի եւ բոլորն ընդհանուր հայտարարի գան»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30