Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանը չթաքցրեց, որ «Ավրորան» հետաձգելու առաջարկներ են եղել

Ապրիլ 24,2018 16:06

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը ապրիլի 24-ին Մատենադարանում կայացած միջոցառման ժամանակ հրաժարվեց պատասխանել «Ավրորային» չվերաբերող հարցերին, ասաց, որ այլ հարցերի համար հնարավորություն կստեղծեն ավելի ուշ:

Ինչ վերաբերում է «Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնությանը, Ռուբեն Վարդանյանը նշեց, որ այս տարի ոչ միայն մրցանակակիրներին են ներկայացնելու, այլեւ առաջին-երկու տարվա հաղթողների արած գործը: Նաեւ մի քանի մասի են բաժանելու իրենց միջոցառումները, քանի որ նկատել են, որ այն բավականին երկար է տեւում: Նա նաեւ հավելեց, որ սպասվում են շատ հյուրեր, ու իրենք ցանկություն ունեն Հայաստանն այնպես ներկայացնել, որ ավելի շատ տեղեկանան մեր երկրի մասին:

Հարցին` Հայաստանում զարգացող իրադարձությունների, ներքաղաքական իրավիճակի պատճառով արդյոք քննարկվել էր միջոցառման հետաձգման հարցը: Նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը պատասխանեց, որ ցանկացած իրադարձություն դառնում է իր խոսքով՝ արմատական պատմության փոքր մասը. «Մենք ուրախ ենք, որ ապրիլի 24-ը կլինի հարգանքի օր, հայը հայի դեմ չաշխատելու օր, ուրախ ենք, որ «Ավրորան հաջողում» է հայկական սկզբունքային ազնվությունից»:

Ռուբեն Վարդանյանը չթաքցրեց, որ հետաձգման առաջարկներ եղել են, սակայն իրենք չեն ընկրկել. «Մենք ասել ենք, դա ճիշտ չէ…ասել ենք, որ հարգում ենք, ինչ տեղի է ունենում Հայաստանում, բայց մենք հանուն ապագա սերունդների,.պետք է շարունակենք այդ գործը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30