«Մենք ապաքաղաքական կառույց ենք: Մեր խնդիրը հասարակական կարգի ապահովումն է, հանցագործության դեմ պայքարը, որն էլ իրականացնում ենք»,-Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե արդյոք չի՞ փոխվելու ոստիկանության գործելաոճը՝ ժողովրդական պայքարի հաղթանակից հետո, ասաց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Վերջին օրերին ցուցարարերի հանդեպ ոստիկանների բռնությունների եւ հատուկ միջոցների կիրառման առնչությամբ էլ նա վստահեցրեց՝ այն, ինչ կարատել ու կատարում է ոստիկանությունը, օրենքի սահմաններում է:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ցույցերի օրերին չէր «երեւում»: Օսիպյանը պատասխանեց. «Եթե չեք տեսել ոստիկանապետին, դա ձեր խնդիրն է: Նա միշտ էլ ոստիկաններիս կողքին է եղել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ