Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառուկյան» դաշինքը միասնաբար թույլ չի տվել, որ «Ելք»-ի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկեն». Էնֆիաջյան

Ապրիլ 24,2018 15:36

«Ես եւ գործընկերներս դեմ ենք քվեարկել Սերժ Սարգսյանի թեկնածությանը եւ այդ կերպ դիրքորոշում հայտնել: Սա անձնավորված հարց է, քվեարկությունն էլ անձնավորված է եղել, ուստի կողմ քվեարկողների կարծիքն իրենցից հարցրեք»,-Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում այսօր անդրադառնալով հարցին, թե «դուք ե՞ւս մերժել եք Սերժին», ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ժողովրդական պայքարին երեկ հայտարարությամբ միացած «Ծառուկյան» դաշինքը կմիանա՞ Նիկոլ Փաշինյանի եւ ժողովրդի ներկայացրած ծրագրին, որի շուրջ վաղը բանակցություններ են սկսվելու, Վահե Էնֆիաջյանը պատասխանեց. «Ժողովրդի կամքն է առաջնահերթ, մենք դա ենք կարեւորում»:

Հարցին՝ «եթե ժողովրդի կողմից Նիկոլ Փաշինյանն առաջադրվի որպես վարչապետի թեկնածու, կողմ կքվեարկե՞ք», Էնֆիաջյանն արձագանքեց. «Երբ մեր թիմը վարչապետի փոփոխության հարց քննարկի, դիրքորոշում կհայտնի: Եկեք հասկանանք՝ վաղվա հանդիպմանն ի՞նչ կլինի»:

Ինչ վերաբերում է վաղվա բանակցություններին Գագիկ Ծառուկյանի հնարավոր մասնակցությանը, Վահե Էնֆիաջյանն ասաց. «Նա հասարակության մեջ մեծ վարկանիշ ունի եւ երկրորդ քաղաքական ուժն է ղեկավարում»:

Ապա Վահե Էնֆիաջյանը հայտարարեց՝ «Ծառուկյան» դաշինքը միասնական կերպով թույլ չի տվել (նպաստել է վերջնական որոշման վրա), որ իրենց գործընկերներ՝ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին եւ Արարատ Միրզոյանին անձեռնմխելիությունից զրկելու նախաձեռնություն տեղի չունենա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30