Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԲԸՄ-ն կշարունակի աջակցել այս պատմական շարժումը խթանող արժեքներին, որոնք նախկին նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ հանգեցրին խաղաղ հանգուցալուծման

Ապրիլ 24,2018 15:21

Հայաստանի ժողովուրդը ազգի զարգացման հետագա ընթացքը նոր ուղղության վրա դրեց: 2018թ. ապրիլի 13-ից սկսած՝ մարդիկ ցույց տվեցին խաղաղ ցույցերի և կազմակերպված բողոքի ակցիաների միջոցով առանց բռնության քաղաքացիական շարժումն առաջ տանելու իրենց հանձնառությունը՝ տեղի չտալով անգամ անորոշ հետևանքների հեռանկարի առջև: Նրանց նպատակի միասնականությունը հույս ներշնչեց և այժմ դնում է օրենքի գերակայության պայմաններում ամուր ժողովրդավարական հաստատությունների հիմքերը:

Պակաս կարևոր չէ այն, որ աշխարհը տեսավ Հայաստանի քաղաքացիների ժողովրդավարական ոգին և հասուն ու իմաստուն ձևով կառուցողական փոփոխությունների հասնելու վճռականությունը: Հենց միայն սա տրամադրում է լավատեսության և ազգային հպարտության:

ՀԲԸՄ-ն կշարունակի աջակցել այս պատմական շարժումը խթանող արժեքներին, որոնք նախկին նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ հանգեցրին խաղաղ հանգուցալուծման՝ հարգելով ժողովրդի ձայնը:

Գալիք մի քանի օրերը, շաբաթներն ու ամիսները վճռորոշ նշանակություն ունեն: Սպասվող աշխատանքը թելադրում է նույնպիսի համբերատարություն և խոհեմ գործողություններ ազգային միասնության ապահովման համար: Անհրաժեշտ է ձևավորել քաղաքացիական երկխոսություն և ապահովել մեր ժողովրդավարական հաստատությունների հզորությունը, որպեսզի շնորհալի առաջնորդները կարողանան հաշվետու լինել քաղաքացիներին և ժողովրդական ձգտումները վերածեն գործնական քաղաքականության՝ ի շահ անվտանգության և շարունակական բարգավաճման: Սրանք են կուռ և ազատ հասարակության հենասյուները:

Այսօր, ապրիլի 24-ին, երբ մենք ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը, պետք է հիշենք, թե որպես ժողովուրդ որքան երկար ճանապարհ ենք անցել՝ անցյալի ողբերգություններն ու մարտահրավերները հաղթահարելու համար: Վճռականության նույն ոգին էլ պետք է որոշի մեր ապագան:

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սփյուռքի հնագույն, համաժողովրդական և համահայկական կազմակերպությունն է: Հիմնված լինելով 1906 թվականին՝ ՀԲԸՄ-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: ՀԲԸՄ-ը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը՝ յուրաքանչյուր տարի առնչվելով աշխարհով մեկ սփռված շուրջ 500,000 հայերի կյանքին:

ՀԲԸՄ հայտարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30