«Ողջունում ենք այն քաղաքական ուժերին, որոնք նպաստեցին այդ ճգնաժամի հաղթահարմանը: Եվրոպական միությունը կաջակցի ՀՀ-ին՝ ժողովրդավարությունն ամրապնդելու, կոռուպցիայի դեմ պայքարի, օրենքի գերակայության հաստատման հարցերում»,-Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ժողովրդական պայքարին, ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին:
«Այդ իրադարձությունները ցույց տվեցին, որ իմ շեշտած արժեքները շատ կարեւոր են ու թանկ՝ սովորական քաղաքացիների համար»,-նկատեց դեսպանը:
Նա վստահեց, որ առաջիկայում ԵՄ-ն հայի եւ Հայաստանի կողքին կլինի:
Ինչ վերաբերում է հարցին, թե ժողովրդական պայքարն ինչ ազդեցություն կունենա ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման վրա, Սվիտալսկին նշեց. «Մենք ունենք շատ հավակնոտ ծրագիր, ուստի աշխատում ենք համաձայնագրի ուղղությամբ: Այդ դեպքերը ցույց տվեցին, որ քաղաքացիներն են այդ համաձայնագրի «ողնաշարը» եւ հիմքը: Այս ամենից հետո ավելի ջանասիրաբար կաշխատենք համաձայնագրի ուղղությամբ, քան նախկինում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ