Այսօր՝ 2018 թվականի ապրիլի 24-ին, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը նախագահ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ իր հարգանքի տուրքը մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Ցավալի է, որ 103 տարի անց չենք համալրել մեր սրբադասված պապերի և տատերի գենոֆոնդը։ Բայց միևնույն ժամանակ՝ լի ենք հավատով, կամքով և կրքով, որ 21-րդ դարը մեր ազգի վերածննդի և Հայկական պետականության հզորացման ժամանակաշրջանն է լինելու։ Լսելու ենք հայ մանկանց ճիչերը մեր սուրբ հողի վրա՝ ողջ Հայկական բարձրավանդակում և նրա հարակից տարածքներում։
«Երկիր Ծիրանի» կուսակցություն
24 ապրիլի 2018