Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Արծրունի. ազգը պետք է ճանաչի ներսի տականքին եւ համապատասխան վերաբերմունք դրեսեւորի. «Հրապարակ»

Ապրիլ 24,2018 12:47

Այս պահի դրությամբ կարեւորագույն եւ առաջնային խնդիրը, Վահան Արծրունու համար, լյուստրացիայի խնդիրն է․ «Սա առաջինն է, ինչ պետք է արվի, մարդիկ, որոնք գործակալ են եղել եւ իրենց իշխանության մեջ ունեցել են նման դեպքեր, պետք է զրկվեն հնարավորությունից՝ պաշտոններ գրավել առնվազն 20-30 տարի, եւ նրանց անունները պետք է հրապարակվեն։ Սա ինձ համար սկզբունքային հարց է, ազգը պետք է ճանաչի ներսի տականքին եւ համապատասխան վերաբերմունք դրեսեւորի։ Որքան էլ մենք հիմա ոգեւորված ենք եւ հետ ենք մղել իրականության ազդակները, որոնք ապրել է մեր ազգը՝ նկատի ունեմ անօրինությունները, օրենքի բացակայությունը, կլանայնությունը, կրիմինալիզացիան։ 2-րդ խնդիրը, որքան էլ զարմանալի թվա այս պահին, կրթական համակարգում դասական հայերենին անցնելու հետ է կապված, այսինքն՝ դասական հայերենը պետք է վերադարձվի ազգին, եւ դա այն պլատֆորմը կլինի, որտեղ տարբերությունները եւ ներքին հակասությունները մեխանիկորեն կվերանան, որ տարանջատում է սփյուռքահայերին ու հայաստանաբնակներին։ Սա ազգային ինքնագիտակցության համար կարեւորագույն փուլ է, որն ինձ համար առաջնային է, ինչպես լյուստրացիան»։

Երաժիշտ, հեղինակ կատարող Լիլիթ Պիպոյանն անկեղծանում է՝ միշտ է հավատացել Նիկոլ Փաշինյանին, ընտրություններում էլ իր ձայնը հենց նրան է տվել․ «Բայց անկեղծորեն պետք է ասեմ՝ երբ ինքն այս ամենը սկսեց, բոլորովին հույս չունեի, որ մի բան կստացվի, որովհետեւ ընդհանուր այնպիսի հուսահատության եւ ապատիայի մթնոլորտ էր տիրում մի շարք ձախողումներից հետո, որ չէի պատկերացնում, թե ինչպես պետք է կարողանա։ Գիտե՞ք ինչու այս շարժումը հասավ հաջողության, ես անձնապես համոզված եմ սրանում, որովհետեւ առաջնորդը՝ Նիկոլ Փաշինյանը, անձնական օրինակ ծառայեց, ժողովրդի հետ միասին քայլելով, նրանց հետ լինելով անընդհատ, նաեւ շատ խելոք ձեւով խոսելով՝ հասավ հաջողության։ Այս ընթացքում երեւաց ոչ միայն իր խելքը, այլ նաեւ փորձը, ինչպես նաեւ դեր խաղաց իր քաղաքական գրագիտությունը, ու այդ ամենը բերեց նրան, որ մարդիկ իրեն սիրում են, ու հիմա ինքը մեծ սիրով է շրջապատված, որովհետեւ մարդիկ տեսան, որ ինքը կարգին, ազնիվ մարդ է եւ գիտի, թե ինչ է անում։ Ինքը կարողացավ նաեւ մարդկանց այս խորը նիրհից հանել իր անձնական օրինակով»։

Ինչ վերաբերում է այս հաղթանակին, ապա Պիպոյանը դեռ մի քանի օր առաջ էր հասկացել, որ հաղթանակն անխուսափելի է․ «Դա երեւում էր, բայց հիմա եթե խորհրդարանն իրեն չընտրի վարչապետ, այլ ընտրի եսիմում, ես կարծում եմ, որ ժողովուրդն էլի պետք է ոտքի կանգնի ու լուծարի այդ խորհրդարանը։ Ես ոչ մի այլ բանի համաձայն չեմ, Նիկոլը պետք է լինի վարչապետ, ու խորհրդարանը պետք է լրիվ լուծարվի ու նորը հավաքվի։ Հուսով եմ, որ դրան կհասնենք, կարեւորը՝ մարդիկ թմբիրից դուրս են եկել»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30