Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլի 23-ից մենք ապրում ենք նոր Հայաստանում, թեև դեռ չգիտենք, թե ինչով է այն տարբերվելու, այսպես ասած, հնից. «Ժամանակ»

Ապրիլ 24,2018 12:26

Այսպիսով, ապրիլի 23-ից մենք ապրում ենք նոր Հայաստանում, թեև դեռ չգիտենք, թե ինչով է այն տարբերվելու, այսպես ասած, հնից: Մի բան պարզ է, որ մի քանի օր տևած հանրային պայքարից և Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո հասարակության մոտ առկա է հաղթանակի, դրական սպասումների, հեռանկարների, հույսի հսկայական չափաբաժին, որ չէր եղել թերևս անկախության ամբողջ ընթացքում: Մյուս կողմից, սակայն, ի վերջո կան իրողություններ, որոնք պահանջում են սառը և սթափ հայացք՝ հենց նույն հանրության հուսախաբ չլինելու, չհիասթափվելու համար:

Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հասկանալ, որ վերջիվերջո՝ Հայաստանում հեռացել է մարդը, իսկ համակարգը դեռ կա, ընդ որում՝ դեռ խմորային վիճակում է դրա հեռացման խնդիրը, և միևնույն ժամանակ, անգամ այդ դեպքում առկա է իշխանության հարցը՝ նոր իշխանության: Իսկ իշխանության հարցերը քաղաքականության, ըստ այդմ՝ դրանից բխող հաճախ նույնիսկ ամենադաժան և ամենասուր մրցակցության հարց են, ոչ թե բարոյականության ու հեղափոխական ռոմանտիզմի:

Այս ամենը բոլորովին պետք չէ դիտարկել իբրև հանրային ոգևորության վրա լցվող սառը ջուր: Հակառակը՝ այս օրերին մենք տեսանք, թե ինչպիսի հանրություն ունենք, ունենք ինչպիսի երիտասարդություն, ինչպիսի քաղաքացիական բազմաբովանդակ շերտեր ու խմբեր: Եվ հենց դրանով իսկ շատ թանկ է նրանց այս օրերի ոգևորությունը՝ դրա հետ, այսպես ասած, սովորական անփութությամբ և անբռնազբոսությամբ զբաղվելու համար:

Մինչդեռ գլխավոր խնդիրներից մեկը, իշխանության ինստիտուցիոնալացմանը զուգահեռ, հանրային այդ ներուժի ինստիտուցիոնալացումն է, ամբարումը, որպեսզի այդ ռեսուրսը, այսպես ասած, իրավիճակայինից, ծայրահեղ, սահմանային վիճակներում դրսևորումից վերածվի ընթացիկի, ամենօրյա քաղաքացիական, հասարակական-քաղաքական պրոդուկտ ստեղծելու, վերահսկելու, պատասխանատվություն առաջ բերելու մի ռեսուրսի:

Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30