Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում այսօր ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչները խուսափեցին լրագրողների հարցերից: Նրանց անվտանգության աշխատակիցները հրելով, լրագրողների աշխատանքը խոչընդոտելով, թույլ չտվեցին հարցադրումներ ուղղել բարձրաստիճան պաշտոնյաներին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանը, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Հրանուշ Հակոբյանը, Արմեն Ամիրյանը հրաժարվեցին պատասխանել լրագրողների հարցերին:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ շտապեց հեռանալ եւ ասաց, որ ոչ մի հարցի չի պատասխանի:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ