Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի իշխանություններին լուրջ աշխատանք է սպասվում. Human Rights Watch

Ապրիլ 24,2018 11:50

Հայաստանում չափազանց բարձր տրամադրություն է. մարդիկ ուրախանում են, պարում բարձր երաժշտության տակ՝ տոնելով 11 օրվա բողոքի ցույցերի արդյունքում վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը, Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության կայքում գրում է կազմակերպության՝ Հարավային Կովկասի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Գիորգի Գոգիան։

Գոգիան հիշեցնում է, թե ինչպես են Հայաստանի իշխանություններն արձագանքել 2008թ. մարտին, 2015թ. հունիսին և 2016թ. հուլիսին տեղի ունեցած խաղաղ ցույցերին՝ հետապնդելով ու ծեծի ենթարկելով դրանց մասնակիցներին և խոչընդոտելով լրագրողների աշխատանքը։ Այս անգամ նույնպես առանձին բախումներ եղել են ցուցարարների և ոստիկանության միջև, հարյուրավոր մարդիկ բերման են ենթարկվել, հաճախ՝ կամայականորեն։

Գոգիան գրում է, որ Հայաստանում մարդիկ դժգոհում են կոռուպցիայից, համատարած աղքատությունից, իշխանություններին մոտ կանգնած օլիգարխների սահմանած տնտեսական մենաշնորհներից, ինչպես նաև Հայաստանում ընտրությունների ժամանակ կեղծարարություններից (այդ թվում ձայների գնում և ճնշումներ պետական ծառայողների վրա)։

«Մեկ մարդու (թեկուզ առանցքային մեկի) հրաժարականը չի վերականգնի հասարակության վստահությունը։ Իշխանությունները պետք է լուրջ աշխատանք տանեն հասարակական բողոքի պատճառ դարձած օրինական պահանջներին լուծում տալու համար։ Նրանք պետք է ապահովեն ժողովրդավարական ընտրություններ, պատասխանատու կառավարություն և ստեղծեն անկախ և ուժեղ պետական ինստիտուտներ, որոնք կկարողանան պատասխան տալ դժգոհություններին՝ նախքան մարդիկ դուրս կգան փողոց»,- կարծում է Գոգիան։

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30