ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե արդյոք շարունակելու է պաշտոնավարել: «Ես շարունակելու եմ ծառայել իմ երկրին, միշտ աշխատել եմ եւ չեմ պատրաստվում հրաժարական տալ»,- ասաց Աղվան Հովսեփյանը:
Անդրադառնալով նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի դեմ ժողովրդական ընդվզմանը, նա նշեց. «Դա իշխանափոխություն էր, բայց ես քաղաքական գործիչ չեմ, որ մեկնաբանեմ՝ դա հեղափոխություն էր, թե ոչ»: Աղվան Հովսեփյանը հավելեց, որ ողջունում է ժողովրդին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ