«Հայելին» երեկ հրապարակել էր, թե Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն իր մոտ է հրավիրել Հայաստանի ժողովրդական արտիստներին, որոնց թվում՝ Տիգրան Մանսուրյան, Հովհաննես Չեքիջյան եւ զրուցել է իրավիճակի մասին. «Ամիրյանն ասել է, որ Նիկոլին ունի արտաքին աշխարհի հովանավորչությունը եւ հորդորել, որ չհրաժարվեն կոչումներից»:
«Առավոտի» խնդրանքով պարզաբանելով հրապարակված այդ լուրը՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասաց. «Ոչ, այս լուրը ճիշտ չէ։ Ավելացնեմ, որ վերջին օրերին բազմաթիվ հանդիպումներ, հեռախոսազրույցներ եմ ունեցել մշակույթի տարբեր գործիչների հետ՝ ունենալով համոզմունք, որ մտավորականները հասարակության առաջնորդն են, և որ նրանք պետք է բոլոր կողմերին հանդարտության, խոհեմության, բախումներից խուսափելու, խնդիրները բանակցային եղանակով և ոչ թե ուժով լուծելու կոչերով հանդես գան»: