ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հետևում է Հայաստանում կատարվող իրադարձություններին, որտեղ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
Նա նշել է, որ համաշխարհային կազմակերպության ղեկավարը հետևում է Հայաստանում իրադարձությունների ընթացքին և «ի գիտություն է ընդունել Սարգսյանի կողմից հրաժարականի հայտարարությունը»։
Գլխավոր քարտուղարը կոչ է անում բոլոր ներգրավված կողմերին «շարունակել զսպվածություն ցուցաբերել, խուսափել բռնության հռետորաբանություն հրահրելուց և աշխատել կառուցողական երկխոսության մթնոլորտում»։
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ