11 օր շարունակ Հայաստանում ընդդիմությունը ճնշում էր գործադրում Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի ամենաուժեղ քաղաքական գործչի վրա։ Բաց ոչ մեկը չէր սպասում, որ նա այդքան հանգիստ կհեռանա, գրում է բրիտանական The Telegraph-ը։
Հանդիպելով հազարավոր ցուցարարների, այդ թվում դասալքված զինվորների նոր ալիքի՝ Սարգսյանը երկուշաբթի «մեա կուլպայի» կայծ ցուցաբերեց։ «Ես սխալ էի»,- ասաց նա իր հայտարարության մեջ։
Թերթը գրում է, որ Ռուսաստանը, եթե նախկինում միշտ փորձել է պահել Սերժ Սարգսյանին իշխանության մեջ, այս անգամ կարծես թե ընդունել է նրա հրաժարականը։
Բրիտանական մեկ այլ թերթ՝ The Telegraph-ը գրում է, որ Սերժ Սարգսյանը անսպասելի հրաժարականը հաջորդեց զինվորների երթին։
Թերթը կարծում է, որ Սարգսյանի հրաժարականը կանհանգստացնի Կրեմլին և կստուգի աշխարհաքաղաքական հավասարակշռությունը Կովկասյան տարածաշրջանում՝ Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի միջև այդ պայթյունավտանգ գոտում։
Գերմանական Deutsche Welle-ն «Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ հարված Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը» վերտառությամբ հոդվածում գրում է, որ աճում է հեղափոխություն իրականացրած հետխորհրդային երկրների թիվը. Վրաստանից, Ուկրաինայից և Ղրղըզստանից հետո հիմա էլ Հայաստանն է։
Թերթը նկատում է, որ Սերժ Սարգսյանը ցածր վարկանիշ ուներ։ Նրա նախագահությունը սկսվել է բողոքի ալիքով, որը բռնությամբ ճնշվել է՝ հանգեցնելով 10 զոհի։ 11 օր շարունակված այս ցույցերը, որոնք հանգեցրին Սարգսյանի հրաժարականին, արդյունք էին Հայաստանում չլուծված բազմաթիվ խնդիրների, աղքատության և կոռուպցիայի։
Կիրակի օրը Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի՝ 3 րոպե տևած հանդիպումը, երբ վարչապետը նստած էր հյուրանոցում փոքրիկ սեղանի մոտ՝ ընդդիմադիր գործչի կողքին։ 42-ամյա Նիկոլ Փաշինյանը հագնված էր ցուցարարների նման՝ կանաչ զինվորական շապիկով, սև սպորտային գլխարկով և սպիտակած մորուքով, և ասում էր, որ եկել է քննարկելու միայն Սարգսյանի հրաժարականը, գրում է Deutsche Welle-ն։
Թերթը նկատում է, որ տարիներ շարունակ Մոսկվային անհանգստությամբ էր հետևում հարևան երկրներում դժգոհություններին ՝ դա համարելով արևմտյան միջամտություն։ Հիմա նույն սցենարը կրկնվում է Հայաստանում՝ հետխորհրդային տարածությունում Ռուսաստանի առանձնահատուկ մոտ գործընկեր երկրում։ Այնուամենայնիվ, հոդվածագիրը նկատում է, որ Ռուսաստանից առաջին արձագանքները բավականին զուսպ էին։
Հայաստանում իշխանափոխությանն անդրադարձել է նաև հեղինակավոր BBC-ին։ Վերջինս խոսել է Սերժ Սարգսյանի ռեֆերենտ Հովհաննես Նիկողոսյանի հետ, որն ասել է, թե Սարգսյանն ընդառաջ է գնացել ժողովրդի պահանջին։
«Կարծում եմ՝ նրա հրաժարականը ժողովրդավարության հստակ ցուցիչ է։ Միշտ չէ, որ աշխարհի ցանկացած անկյունում ամեն մի բողոքի ցույց հանգեցնում է իշխանությունների հրաժարականին»,- ասել է Նիկողոսյանը։
Եթե Սերժ Սարգսյանը հրաժարական չտար, ճնշումները նոր թափ կստանային, քանի որ ապրիլի 24-ը՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, կվերածվեր զանգվածային հակասարգսյանական ցույցի։ Նման իրադարձությունն անիմաստ կլիներ ճնշել որևէ ուժով, գրում է բրիտանական մեկ այլ թերթ՝ The Independent-ը։
Al-Jazeera-ն զրուցել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ։ Վերջինս հեռուստաալիքին ասել է, որ Հայաստանում հակակառավարական ցույցերը սկսվեցին այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը դրժեց վարչապետ չդառնալու իր խոստումը։
«Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց, տոնում են, գրկախառնվում, թռչկոտում, ցատկոտում… դեպքերն այնքան արագ են ընթանում։ Չեմ կարծում, որ ժողովուրդը սրան սպասում էր, բայց սա հենց այն է, ինչ նրանք ուզում էին»,- ասում է հեռուստաալիքի թղթակիցը Երևանից։
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ