Լրահոս
Օրվա լրահոսը

«Էջմիածնի ԵԿՄ տարածքային բաժանմունքի փոխնախագահին դանակահարողը Ճոյտի կողմնակիցն է եղել». Վարդան Վարդանյան

Ապրիլ 24,2018 11:10

ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի խորհրդական Վարդան Վարդանյանը Aravot.am-ի հետ զրույցում հերքեց լուրը, թե երեկ երեկոյան Էջմիածնի ԵԿՄ տարածքային բաժանմունքի փոխնախագահ Նվեր- Արմեն Հովհաննիսյանին (լուսանկարում) դանակահարել է ցուցարարներից մեկը:

Կրծքավանդակի հատվածում մահացու վիրավորում ստացած Նվեր Հովհաննիսյանը, ըստ Վարդան Վարդանյանի, ցուցարարների հետ որեւէ միջադեպ չի ունեցել:

Ըստ մեր զրուցակցի, Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ «Ճոյտը», իր մի քանի կողմնակիցների հետ սադրանքների է դիմել. «Հրապարակում հավաքված մարդիկ տոնում էին իրենց հաղթանակը, «Ճոյտը» իր 10-15 կողմնակիցներով ցուցարարներին կոչ է արել՝ գնալ, ազատագրել քաղաքապետարանը, գրոհ են կազմակերպել: Արմենն էլ այդտեղ է եղել, պետական գույքի, շենքի պահպանման համար խուժանների դեմ է դուրս եկել, դանակահարվել է, որեւէ ցուցարար այստեղ կապ չունի: Դեպքը եղել է Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո: Հիմա չի կարելի թույլ տալ, որ նա ու իր քրեական տարրերը որոշեն՝ ով է մեղավոր, եթե ինչ-որ խնդիրների վերաբերյալ կասկածներ կան, իրավական դաշտում պետք է քննարկվեն»:

Վարդան Վարդանյանի խոսքով, դանակահարողը «Ճոյտը» չի եղել, եղել է նրա կողմնակիցներից մեկը:

Հակոբ Հակոբյանից դեռ չի հաջողվել մեզ մեկնաբանություն ստանալ, նրա պարզաբանումը՝ առաջիկայում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30