Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սերժ Սարգսյանի հրաժարականին եւ կատարվածը հետեւյալ կերպ որակեց. «Շատ սիրուն բան եղավ»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Լեւոն Ալթունյանը ցանկանում է աշխատել նոր իշխանությունների հետ, ինչին նախարարը պատասխանեց՝ այո:
Նա հավելեց, որ ապահովագրության եւ բժշկության ոլորտում ունի փորձ եւ իրեն հպարտ քաղաքացի է համարում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ