Լրահոս
Օրվա լրահոսը

Կ’ողջունենք նաեւ ՀՅԴ-ի և այլ քաղաքական գործիչներու լուսարձակներէ հեռու թափած միջնորդութեան և խաղաղ հանգուցալուծման մը հասնելու նախաձեռնութիւններն ու ճիգերը

Ապրիլ 24,2018 09:46

Հայաստանի վերջին տասնօրեայի իրադարձութիւնները այս առաւօտ կարեւոր հանգրուան մը թեւակոխեցին, երբ ժողովրդային լայն զանգուածներու պահանջին ճնշման տակ, վարչապետ Սերժ Սարգսեան հրաժարեցաւ իր պաշտօնէն: Այս քայլով կարելի եղաւ Հայաստանի Հանրապետութեան նոր Սահմանադրութեան ոգիին և էութեան հաւատարիմ մնալով՝ ղեկավարութեան ինքնավերարտադրման գործընթացին վերջ տալ, միեւնոյն ատեն առաջքը առնելով երկու օրեր առաջ սկսած բռնութեան և ցուցարարներու հանդէպ բիրտ ուժի կիրարման երեւոյթին, որ ինքնին կրնար արիւնահեղութեան առաջնորդել:

Ողջունելով ցոյցի դուրս եկած բազմութեան  քաղաքական հասունութիւնն ու խաղաղ կերպով ընկերային արդարութիւն ձեռք ձգելու անոնց ձեռնարկած առողջ գործընթացը, կ՛ակնկալենք հեռու մնալ հրետորութենէ, և ներառել մեր ազգի բոլոր հատուածները Հայաստանի և հայութեան աւելի բարւօք ապագայ մը կերտելու մեծ ծրագրին մէջ:

Կ’ողջունենք նաեւ ՀՅԴ-ի և այլ քաղաքական գործիչներու լուսարձակներէ հեռու թափած միջնորդութեան և խաղաղ հանգուցալուծման մը հասնելու նախաձեռնութիւններն ու ճիգերը, որոնց մեկանկէտը Հայաստանի և Հայ ժողովուրդի ընդհանրական շահերը ամէն բանէ վեր դասելու սկզբունքն է:

Քալիֆորնիոյ մեր Հայ համայնքէ նոյնպէս ապրեցաւ յուզումով ու ոգեւորութեամբ լի օրեր, որոնց ամէնէն ցայտունը արտայայտութիւնը եղաւ Կիրակի երեկոյի հոծ բազմութեամբ իրականացած Կլենտէյլի Արցախի հրապարակին վրայ տեղի ունեցած Հայաստանի ցոյցերուն զօրակցական հաւաքն ու անոր աւարտին դէպի Հայաստանի Հանրապետութան հիւպատոսութիւն երթը: Այս հաւաքով ու երթով ի լուր աշխարհին ցոյց տուինք, որ մենք մէկ ազգ ենք եւ մէկ ճակատագիր:

Ապրիլ 24ին, 103րդ անգամն ըլլալով գաղութիս մէջ կազմակերպուած են Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման ձեռնարկները: Ինչպէս Հայաստանի մեր հայրենակիցները Ծիծեռնակաբերդ երթալով, մենք ալ այստեղ, խուռներամ շարքերով պիտի մասնակցինք ձեռնարկներուն, անգամ մը եւս պահանջատէր օրակարգով ներկայանալու ցեղասպան Թուրքիոյ, և զայն դնելու արդարահատուցման իր պարտաւորութեան առջեւ:

ՀՅԴ ԱՐԵՒՄՏԵԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԷ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30