Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Լևոն Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ դուրս է եկել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից. «Ես ելա Նուբարաշենից։) տարոսը մյուսներին»:
Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ նրան երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել։
Լևոն Բարսեղյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու և օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու մեջ։
Ազատ է արձակվել նաեւ Հանրային ռադիո ներխուժելու համար կալանավորված ակտիվիստ Տիգրան Մազմանյանը: Փաստաբան Արա Ղարագյոզյանը հայտնում է. «Պաշտպանյալս՝ Տիգրան Մազմանյանը ազատվեց, խափանման միջոցը փոխվեց»: