Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանության ձևավորման ամենածանր շրջանն առջևում է». Արման Մելիքյան

Ապրիլ 23,2018 23:10

«Իշխանության ձևավորման ամենածանր շրջանն առջևում է: Ձևական առումով ՀՀԿ-ն շարունակում է խորհրդարանական մեծամասնություն մնալ, բայց եթե այն փորձ անի վարչապետի սեփական թեկնածուին առաջադրել, ապա արդեն շատ կոշտ հակազդեցության կարող է արժանանալ»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով իշխանության ձեւավորման հետագա գործընթացին, ասաց արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Մելիքյանը:

«Այսօր միայն Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը չէ: Այսօր իրականում ավարտվեց ՀՀԿ-ՀՅԴ խորհրդարանական իշխանական կոալիցիայի ապօրինի կառավարման շրջանը և նրանք շուտով պարտավորված են լինելու ԱԺ-ում քվեարկելու այն վարչապետի թեկնածուի օգտին, ում անունը կհնչեցվի Հանրապետության հրապարակում»,- կարծում է Արման Մելիքյանը:

Ըստ մեր զրուցակցի, քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ հրապարակում կհնչի Նիկոլ Փաշինյանի անունը:​

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30