Քիչ առաջ ազատ է արձակվել «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել դատարանի որոշմամբ։
Հիշեցնենք, որ նա ձերբակավել էր ապրիլի 22-ին։ Դավիթ Սանասարյանը մեղադրվում է 2018-ի ապրիլի 13-ից Երևանում անօրինական հավաքներ կազմակերպելու և ղեկավարելու, հավաքի մասնակիցներին ուղղորդելու և Երևանի պետական համալսարանի, Հանրային ռադիոյի և Երևանի հենակետային բժշկական քոլեջի շենքեր ապօրինի մուտք գործելու մեջ: