Հանրապետության հրապարակում այսօր տեղի ունեցող հանրահավաքի ընթացքում 1 տղա երեխա ուշագնացության հետևանքով ակնակապի շրջանում ստացած վնասվածք է ստացել։ Հրապարակում հերթապահող շտապօգնության բրիգադը տեղում առաջին օգնություն ցուցաբերելուց հետո շտապօգնության այլ մեքենայով կազմակերպել է երեխայի հոսպիտալացվումը մանկական բժշկական կենտրոն։ Նրան ամբուլատոր պայմաններում անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո դուրս են գրվել։
Ցավոք, հանրահավաքին մասնակցող 36-ամյա տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել։
Սրտի արատ ունեցող քաղաքացու ինքնազգացողության վատացումից հետո մոտակա հիվանդանոց տեղափոխելու ընթացքում, ինչպես նաև կլինիկայում սրտի աշխատանքի վերականգնման նպատակով իրականացված անհրաժեշտ միջամտությունները ցանկալի արդյունք չեն տվել։
Նշենք, որ ապրիլի 23-ին, ժամը 21.30-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժում է ստանում հանրահավաքների ընթացքում տուժած 7 քաղաքացի։
Նրանցից 4-ն ընդունվել է այսօր։ Բոլորը տուժածները ստանում են անհրաժեշտ բուժում, գտնվում են բժիշկների հոգատար հսկողության ներքո։
ՀՀ Առողջապահության նախարարություն