Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյանը նշեց առաջիկա քայլերը՝ արտահերթ ընտրություններ

Ապրիլ 23,2018 20:47

«Քայլ արա, մերժիր Սերժին»,-այս կոչով քիչ առաջ Հանրապետության հրապարակում իր ելույթը սկսեց Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրեց երեկ առավոտյան Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցած Սերժ Սարգսյանի հայտնի հանդիպումը. «Նա հանդիպման կեսից թողեց ու հեռացավ: Այդ պահից ինձ համար հասկանալի էր,որ նա այլեւս հեռացել է նաեւ վարչապետի պաշտոնից: Երեկ, երբ ազգային անվտանգության ծառայության մի խումբ աշխատակիցներ ինձ առեւանգեցին եւ տանում էին հույժ գաղտնի պայմաններում Սեւանի ոստիկանության բաժին, ես նրանց հետ կատակներ էի անում: Նրանք չէին հասկանում, թե ինչո՞ւ եմ այդպես վարվում: Ես նրանց բացատրում էի՝ տղերք, Սերժի իշխանությունն այլեւս չկա: Դուք չեք հասկանում, որ Հայաստանի հանրապետությունում կա նոր իշխանություն: Եվ այդ իշխանության անունն է՝ Հայաստանի հանրապետության ժողովուրդ»:

Փաշինյանը հարթակից պատմեց ձերբակալման վայրում տեղի ունեցածի մասին.«Ինձ պահում էին կատարյալ մեկուսացման պայմաններում: Բայց մի X պահից, երբ իմ խուց սկսեցին այցելել ամենաբարձր պաշտոնյանները, ես հասկացա, որ մեր հռչակած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը հաղթել է»:

Փաշինյանն ասաց, որ այսօր առավոտյան նրան առաջարկել են հրաժարական տա հոկտեմբերին, ապա 2 ժամից նրան առաջարկել են, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա մեկ ամսից. «Ավելի ուշ ինձ առաջարկում էին, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա ապրիլի 25-ին: Ես լսեցի նրանց առաջարկներն ու ձեր անունից իմ առաջարկն արեցի՝ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա 2 ժամվա ընթացքում, եւ նա 2 ժամվա ընթացքում հրաժարական տվեց»:

Ապա հրապարակում հավաքված բազմահազարանոց ժողովուրդը կանչեց՝ «Հաղթանակ, հաղթանակ»:

Քայլ առաջինը տեղի է ունեցել, Սարգսյանը հրաժարական է տվել, ասաց Փաշինյանը: Քայլ 2-րդը, ինչպես նշեց Փաշինյանը, Ազգային ժողովը վարչապետ է նշանակում ժողովրդի թեկնածուին: Այս խոսքերից հետո մարդիկ բացականչեցին՝ «Նիկոլ, Նիկոլ»:

Փաշինյանն ասաց, որ վարչապետի նոր թեկնածուի նշանակումը պետք է տեղի ունենա առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում. «Ժողովրդի առաջարկած վարչապետի թեկնածուից հետո նշանակվելու է ժամանակավոր կառավարություն, որից հետո պետք է, հնարավորինս շուտ, տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30