Տարածաշրջանում վերջին քաղաքական զարգացումների և շփման գծում լարվածության աճի հնարավորության ֆոնին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը ընդգծում են, որ ծայրահեղ անհրաժեշտ է, որպեսզի կողմերը հարգեն հրադադարը այս զգայուն ժամանակաշրջանում և մասնավորապես, ծանր սպառազինությունը հետ պահեն առաջնագծից: Այս մասին ասվում է ԵԱՀԿ ՄԽ տարածած հաղորդագրության մեջ:
«Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հնարավորինս շուտ հանդիպում կազմակերպելու ուղղության՝ վերսկսելու ակտիվ բանակցությունները՝ հանուն հակամարտության խաղաղ և հարատև լուծման»,- ասվում է հայտարարության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ